https://arm.sputniknews.ru/20260409/minchev-3-tari-zhamketvov-hhum-antvokvos-varker-ktaramadrven-gjughacinerin-100803513.html
Մինչև 3 տարի ժամկետով ՀՀ–ում անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին
Մինչև 3 տարի ժամկետով ՀՀ–ում անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին
Sputnik Արմենիա
Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T12:49+0400
2026-04-09T12:49+0400
2026-04-09T13:22+0400
գյուղատնտեսություն
վարկ
սուբսիդավորել
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123795_0:0:1000:563_1920x0_80_0_0_1884da2fecb4b43d4f1d25244bdf63c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի ագրոպարենային ոլորտը 2026–27 թվականներին կառավարությունը կսուբսիդավորի` տրամադրելով անտոկոս վարկեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` այս սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն էլ ավելի կավելանան։Նախարարը նշեց, որ վարկը կտրամադրվի տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, սակայն սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123795_154:0:905:563_1920x0_80_0_0_cf1277cb6a27c1bcb0c87f53adb59228.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյուղատնտեսություն, վարկ, սուբսիդավորել, գևորգ պապոյան
գյուղատնտեսություն, վարկ, սուբսիդավորել, գևորգ պապոյան
Մինչև 3 տարի ժամկետով ՀՀ–ում անտոկոս վարկեր կտրամադրվեն գյուղացիներին
12:49 09.04.2026 (Թարմացված է: 13:22 09.04.2026) Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի ագրոպարենային ոլորտը 2026–27 թվականներին կառավարությունը կսուբսիդավորի` տրամադրելով անտոկոս վարկեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով` այս սուբսիդավորմամբ ագրոպարենային ոլորտում աշխատանքներն ավելի արդյունավետ կիրականացվեն և գյուղատնտեսական ու վերամշակված արտադրանքի արտադրության ծավալներն էլ ավելի կավելանան։
Նա տեղեկացրեց, որ վարկերը տրամադրվելու են դրամով, անկանխիկ եղանակով, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափը կկազմի 1–2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։
Նախարարը նշեց, որ վարկը կտրամադրվի տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, սակայն սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուի կողմից վճարման ենթակա վարկի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս։
Վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 3 տարի։
Այս ծրագրի իրականացման համար 2026 թվականին կտրամադրվի շուրջ 40 մլրդ դրամի վարկեր, որի սուբսիդավորման համար կպահանջվի շուրջ 2 մլրդ դրամ: