https://arm.sputniknews.ru/20260409/israjely-gishery-evs-aveli-qan-20-harvats-e-hascrel-libananin-erekva-zvoheri-tivn-atshel-e-100792747.html
Իսրայելը գիշերը ևս ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին. երեկվա զոհերի թիվն աճել է
Իսրայելը գիշերը ևս ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին. երեկվա զոհերի թիվն աճել է
Sputnik Արմենիա
Հարվածները հասցվել են մասնավորապես Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T09:37+0400
2026-04-09T09:37+0400
2026-04-09T09:39+0400
իսրայել
լիբանան
պատերազմ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100791472_103:0:1280:662_1920x0_80_0_0_7e93b9ccef9b3b545b28f5334de16251.jpg
Իսրայելը գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ–ի տվյալներով` հարվածները մասնավորապես հասցվել են Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։Al-Jazeera հեռուստաալիքը` հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը հայտնում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, 1165 մարդ վիրավորվել է։Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածել էր Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանների 8 շրջաններին։«Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
իսրայել
լիբանան
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Израильский удар по Бейруту
Sputnik Արմենիա
Израильский удар по Бейруту
2026-04-09T09:37+0400
true
PT0M52S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100791472_255:0:1138:662_1920x0_80_0_0_238d53083e616a171e97877333e93e4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, պատերազմ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, видео
իսրայել, լիբանան, պատերազմ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, видео
Իսրայելը գիշերը ևս ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին. երեկվա զոհերի թիվն աճել է
09:37 09.04.2026 (Թարմացված է: 09:39 09.04.2026) Հարվածները հասցվել են մասնավորապես Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։
Իսրայելը գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ–ի տվյալներով` հարվածները մասնավորապես հասցվել են Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։
Al-Jazeera հեռուստաալիքը` հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը հայտնում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, 1165 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 837-ը։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածել էր Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանների 8 շրջաններին։
«Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մտադիր է պատասխանել Իսրայելի հարվածներին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև
հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։