https://arm.sputniknews.ru/20260409/israjeli-banaky-sksel-e-harvatsner-hascnel-libananum-hzbvollahi-ardzakman-kajannerin-100841787.html
Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին
Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին
Sputnik Արմենիա
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանի ութ շրջաններին։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T23:32+0400
2026-04-09T23:32+0400
2026-04-09T23:32+0400
հզբոլլահ
լիբանան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_0:160:3072:1888_1920x0_80_0_0_08ef318aa34b3cc50a36253fd2595283.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահ» շարժման արձակման կայաններին։Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365477_171:0:2902:2048_1920x0_80_0_0_3c80ab53d21df49e15debbe31dd4f89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հզբոլլահ, լիբանան, իսրայել
հզբոլլահ, լիբանան, իսրայել
Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանի ութ շրջաններին։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահ» շարժման արձակման կայաններին։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի բանակը սկսել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հզբոլլահի» արձակման կայաններին»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև
հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։