https://arm.sputniknews.ru/20260409/hhn-petq-e-anvtangutjan-ardjunavet-mekhanizmner-mshaki-rdi-het-nakhkin-artgvortsnakharar-100831552.html
ՀՀ–ն պետք է անվտանգության արդյունավետ մեխանիզմներ մշակի ՌԴ–ի հետ․ նախկին արտգործնախարար
ՀՀ–ն պետք է անվտանգության արդյունավետ մեխանիզմներ մշակի ՌԴ–ի հետ․ նախկին արտգործնախարար
Sputnik Արմենիա
Ըստ Արա Այվազյանի՝ երկրի անվտանգությունը պետք է ներառի 3 բաղադրիչ՝ ուժերի հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T19:58+0400
2026-04-09T19:58+0400
2026-04-09T20:07+0400
արա այվազյան
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան և հապկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100829702_0:128:1280:848_1920x0_80_0_0_fe88a19ca8b58b93d7b144f9a9877a1d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանը պետք է մշակի արդյունավետ անվտանգության մեխանիզմներ Ռուսաստանի հետ և պահպանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Այս մասին ԲՀԿ-ի համագումարի և«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։Նրա խոսքով՝ որքան շատ են զիջումները, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Դիվանագետը պնդեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք փակուղի է ձևավորվել. այն պետք է կանխել։Այվազյանը հակված չէ հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը երկարաժամկետ խաղաղություն համարել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը պատերազմից հետո չի վերացել, և գնալով ավելի հաճախ երկրի անվտանգության հետ կապված որոշումները կայացվում են նրա սահմաններից դուրս։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ դեռ չեն ստեղծվել։ Խնդրի լուծումը նախկին նախարարը տեսնում է դաշնակիցների օգնությամբ իրական հավասարակշռության ձևավորման մեջ, որի դեպքում երկրի վրա ճնշումն անհնար կլիներ։Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել:ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100829702_63:0:1200:853_1920x0_80_0_0_80477044cbdb69fe8809b82247aeaa79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա այվազյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ
արա այվազյան, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան և հապկ
ՀՀ–ն պետք է անվտանգության արդյունավետ մեխանիզմներ մշակի ՌԴ–ի հետ․ նախկին արտգործնախարար
19:58 09.04.2026 (Թարմացված է: 20:07 09.04.2026) Ըստ Արա Այվազյանի՝ երկրի անվտանգությունը պետք է ներառի 3 բաղադրիչ՝ ուժերի հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Հայաստանը պետք է մշակի արդյունավետ անվտանգության մեխանիզմներ Ռուսաստանի հետ և պահպանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։ Այս մասին ԲՀԿ-ի համագումարի և«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։
«Երկրի անվտանգությունը պետք է ներառի 3 բաղադրիչ՝ ուժերի հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ։ Եթե «խաղաղություն» բառը չի ամրապնդվում ուժով, ապա դա արժեք չունի։ Առանց ուժերի խախտված հավասարակշռությունը վերականգնելու տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն անհնար է»,- նշեց Այվազյանը։
Նրա խոսքով՝ որքան շատ են զիջումները, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Դիվանագետը պնդեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք փակուղի է ձևավորվել. այն պետք է կանխել։
Այվազյանը հակված չէ հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակը երկարաժամկետ խաղաղություն համարել։ Նա ընդգծեց, որ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը պատերազմից հետո չի վերացել, և գնալով ավելի հաճախ երկրի անվտանգության հետ կապված որոշումները կայացվում են նրա սահմաններից դուրս։ Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ դեռ չեն ստեղծվել։
Խնդրի լուծումը նախկին նախարարը տեսնում է դաշնակիցների օգնությամբ իրական հավասարակշռության ձևավորման մեջ, որի դեպքում երկրի վրա ճնշումն անհնար կլիներ։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի
բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց
Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել: