https://arm.sputniknews.ru/20260409/hh-agnn-cavakcutjun-e-hajtnel-libananum-aviaharvatsneri-zvoh-dardzatsneri-yntaniqnerin-100809867.html
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձածների ընտանիքներին
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձածների ընտանիքներին
Sputnik Արմենիա
Իսրայելի բանակը ապրիլի 8-ին էսկալացիայի սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T14:08+0400
2026-04-09T14:08+0400
2026-04-09T14:14+0400
հայաստան
լիբանան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/77/23447704_0:0:1600:901_1920x0_80_0_0_e835394ef2e8014f72517a340840ea59.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձած անձանց ընտանիքներին։Հիշեցնենք` ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել և քննադատել են Իսրայելին
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/77/23447704_0:0:1424:1068_1920x0_80_0_0_1e306dd43cc35a47655df21b27d45db5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լիբանան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան, լիբանան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձածների ընտանիքներին
14:08 09.04.2026 (Թարմացված է: 14:14 09.04.2026) Իսրայելի բանակը ապրիլի 8-ին էսկալացիայի սկզբից ի վեր ամենամասշտաբային հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձած անձանց ընտանիքներին։
«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ հույս հայտնելով, որ լարվածությունը կթուլանա և բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն»,– ասված է X-ում հրապարակված հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։