ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի ու Ղազախստանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել է արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Երմեկ Կոշերբաևի առանձնազրույցը:Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ ղազախական պատվիրակության հետ հանդիպմանը կխոսեն նաև «Հարավկովկասյան երկաթուղու» մասին, ինչպես նաև Հայաստանը Ղազախստանին կառաջարկի TRIPP–ի շրջանակում օգտագործել իր երկաթուղու հնարավորությունները։Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը պաշտոնական այցով Երևան է ժամանել ապրիլի 8-ին։ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները սկսվել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով:
Ղազախստանի արտգործնախարարը Երևան է ժամանել ապրիլի 8-ի ուշ երեկոյան։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է Հայաստանի ու Ղազախստանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ ղազախական պատվիրակության հետ հանդիպմանը կխոսեն նաև «Հարավկովկասյան երկաթուղու» մասին, ինչպես նաև Հայաստանը Ղազախստանին կառաջարկի TRIPP–ի շրջանակում օգտագործել իր երկաթուղու հնարավորությունները։
Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը պաշտոնական այցով Երևան է ժամանել ապրիլի 8-ին։ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները սկսվել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: