https://arm.sputniknews.ru/20260409/germanian-versksum-e-tehrani-het-banakcutjunnery-merc-100832016.html
Գերմանիան վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները․ Մերց
Գերմանիան վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները․ Մերց
Sputnik Արմենիա
Գերմանիայի կանցլերը Իրանի հետ բանակցությունների վերսկսման թեման առաջիկայում կքննարկի Պակիստանի վարչապետի հետ։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T20:07+0400
2026-04-09T20:07+0400
2026-04-09T20:08+0400
գերմանիա
ֆրիդրիխ մերց
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/09/86563813_0:0:3072:1728_1920x0_80_0_0_48584e657005f4cfc6812d9e0b996cd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիան վերսկսում է Իրանի հետ բանակցությունները, որպեսզի նպաստի ապրիլի 11-ին նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունների հաջողությանը։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:Նա նշել է, որ դա կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ իր առաջիկա հեռախոսազրույցի թեման:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
գերմանիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/09/86563813_57:0:2788:2048_1920x0_80_0_0_5bb506e1367d880475545bc6e3d5c0a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերմանիա, ֆրիդրիխ մերց, իրանի իսլամական հանրապետություն
գերմանիա, ֆրիդրիխ մերց, իրանի իսլամական հանրապետություն
Գերմանիան վերսկսում է Թեհրանի հետ բանակցությունները․ Մերց
20:07 09.04.2026 (Թարմացված է: 20:08 09.04.2026) Գերմանիայի կանցլերը Իրանի հետ բանակցությունների վերսկսման թեման առաջիկայում կքննարկի Պակիստանի վարչապետի հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Գերմանիան վերսկսում է Իրանի հետ բանակցությունները, որպեսզի նպաստի ապրիլի 11-ին նախատեսված ամերիկա-իրանական բանակցությունների հաջողությանը։ Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Եվ երկար լռությունից հետո, որի համար մենք հիմքեր ունեինք, դաշնային կառավարությունը վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ։ Մենք դա անում ենք ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հետ համակարգմամբ։ Մեր նպատակն է նպաստել առաջիկա բանակցությունների հաջողությանը», - հայտարարել է Մերցը։
Նա նշել է, որ դա կլինի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ իր առաջիկա հեռախոսազրույցի թեման:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։