00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել և քննադատել են Իսրայելին

© AP Photo / Hassan AmmarԼիբանան
Լիբանան - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Լիբանան
Բաժանորդագրվել
Եվրոպական երկու երկրների առաջնորդները դատապարտել են Իսրայելի կողմից Լիբանանին հասցված հարվածները։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ֆրանսիան և Իսպանիան կոչ են արել Լիբանանում ևս հրադադար հաստատել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։
«Լիբանանին Ֆրանսիայի լիակատար համերաշխություն եմ հայտնել Իսրայելի կողմից այսօր հասցված անկանոն հարվածների կապակցությամբ, որոնք քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են շատ մեծ թվով զոհերի։ Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք այդ հարձակումները։ Դրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում երեկ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը։ Այս համաձայնագիրը պետք է լիովին տարածվի Լիբանանի վրա», – գրել է Մակրոնը X սոցցանցում։
Նա նշել է Լիբանանի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը և Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Լիբանանի իշխանությունների ջանքերին՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը և իրականացնելու «Հզբոլլահ»-ի զինաթափման ծրագիրը։
Իր հերթին, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ևս փաստել է, որ Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն ամենակոշտ հարձակումն է իրականացրել Լիբանանի վրա։
«Կյանքի և միջազգային իրավունքի նկատմամբ նրա արհամարհանքը անթույլատրելի է։ Ժամանակն է հստակ ասել. Լիբանանի վրա ևս պետք տարածվի հրադադարի մասին համաձայնագիրը», – նշել է Սանչեսը Х սոցցանցում։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի միջազգային իրավունքի այս նոր խախտումը, Եվրամիությունը պետք է կասեցնի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի գործողությունը։
«Եվ այս հանցավոր գործողությունների համար անպատժելիություն չպետք է լինի», – ասել է Սանչեսը։
Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Al-Jazeera հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը, հայտնել էր, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, վիրավորվել է 1165 մարդ։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության եկան երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ: Իրանական կողմը հայտարարեց, որ համաձայնագրի կետերից մեկը հրադադարն է տարածաշրջանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում: Սակայն ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել էր, որ «թյուրըմբռնում է» տեղի ունեցել, և որ համաձայնագիրը Լիբանանի չի վերաբերվում:
Լրահոս
0