https://arm.sputniknews.ru/20260409/ete-qaghaqakan-vektvorn-ambvoghjutjamb-pvokhenq-ajn-tsanr-ev-dary-hetevanqner-kunena-ghazarjan-100815812.html
Եթե քաղաքական վեկտորն ամբողջությամբ փոխենք, այն ծանր և դառը հետևանքներ կունենա. Ղազարյան
Եթե քաղաքական վեկտորն ամբողջությամբ փոխենք, այն ծանր և դառը հետևանքներ կունենա. Ղազարյան
Sputnik Արմենիա
Ժասմեն Վիլյան` հատուկ Sputnik Արմենիայի համար 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T22:18+0400
2026-04-09T22:18+0400
2026-04-09T22:18+0400
արևմուտք
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600706_0:0:1600:901_1920x0_80_0_0_73a46eee81ebda74a729a4669cc12f1a.jpg
Ժասմեն Վիլյան` հատուկ Sputnik Արմենիայի համարՏարիներ առաջ, երբ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցը դեռ պաշտոնապես չէր հաստատվել, ՀՀ–ի գործարարության և տնտեսության զարգացման հարցում գործարարներից առաջինը անդամակցության հարցը կարևորեց ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Այսօր մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ Հայաստանը սխալվել է իր ընտրության մեջ և ճիշտը ԵՄ–ին անդամակցելն է։ Այս պնդումներով փորձ է արվում ՀՀ–ում փոխել քաղաքական վեկտորի ուղղությունը։ -Պարո՛ն Ղազարյան, հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, արդյոք ՀՀ–ի տնտեսության զարգացման համար ԵԱՏՄ–ից դուրս գալը շահավետ է։-Մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է կարևոր տնտեսական համագործակցության հարթակ։ ԵԱՏՄ շուկան կարևոր, սակայն ոչ բացառիկ շուկա է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ գինեգործության զարգացման համար։ Ինչ վերաբերում է ՀՀ ընտրությանը Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ապա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից առավել արդյունավետ եմ համարում բազմավեկտոր համագործակցության մոտեցումը։ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու չափերը պահանջում են ճկուն և հավասարակշռված քաղաքականություն, որի հիմքում դրված է բացառապես ազգային շահը։ Այս մոտեցման արժեքային հիմքերը վաղուց են ձևակերպվել։ Մասնավորապես, 1999 թ-ին Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանն ասաց հետևյալը. «Մենք ո՛չ արևմտամետ ենք, և ո՛չ էլ ռուսամետ, մենք հայամետ ենք, հայաստանամետ ենք»։ Այս գաղափարը, իմ համոզմամբ, շարունակում է արդիական մնալ նաև այսօր, և ես հենց այս գաղափարի կրողն եմ: Կարևոր է իրատեսորեն գնահատել տարբեր շուկաների հնարավորությունները: ԵՄ շուկան, օրինակ, լինելով բարձր մրցակցային և կարգավորված, կարող է հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի որոշ ոլորտների համար, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների և գունավոր մետալուրգիայի ուղղություններով։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ապա այն կարելի է դիտարկել որպես տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ զուգահեռաբար պահպանելով և զարգացնելով հարաբերությունները նաև այլ միջազգային գործընկերների հետ։-2013թ-ին, երբ Հայաստանը դեռ պաշտոնապես չէր հաստատատել իր անդամակցությունը, Դուք ինձ հետ հարցազրույցում Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտություն համարեցիք ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Ինչ–որ բան փոխվե՞լ է Ձեր մոտեցումներում։-Ես համոզված եմ, որ հայրենակենտրոն քաղաքականությամբ հնարավոր է համագործակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպական միության, և թե՛ Միացյալ Նահանգների հետ՝ մշտապես առաջնահերթ համարելով Հայաստանի ազգային շահերը։ Ի դեպ, վերջերս մի հետաքրքիր բան կարդացի, որտեղ ասվում էր, որ մինչ Հայաստանի խորհրդայնացումն ԱՄՆ-ն մեր տարածաշրջան՝ Արևմտյան և Արևելյան Հայաստան գործուղում է փորձագիտական խումբ՝ հայ ժողովրդի հոգեկերտվածքը ուսումնասիրելու նպատակով։ Աշխատանքներն ավարտելուց հետո եզրակացնում են, որ հայ ժողովուրդը պատմականորեն և հավատով ավելի հակված է դեպի Ռուսաստան։ Ըստ հոդվածի՝ այդ հետազոտության արդյունքից հետո ամերիկյան հետազոտողները հետ են գնում` մտածելով, որ իրենք այստեղ անելիք չունեն։-Ճի՞շտ հասկացա, որ բոլոր դեպքերում Դուք հակառուսական տրամադրվածությունները չեք կիսում։- Հակառուսական գաղափարախոսությունը չեմ կարող կիսել։ Մենք մոտ 200 տարի միասին, կողք կողքի ենք եղել։ Եթե 1000 բնակչի հաշվարկով դիտարկենք հայի ներդրումը Ռուսաստանի ռազմական, գիտական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ապա կտեսնենք, որ Խորհրդային Միության որևէ ժողովուրդ այդքան մեծ ներդրում չի ունեցել, որքան հայը։ Այս հանգամանքը ևս կարևոր է հաշվի առնել՝ ձևավորելով հավասարակշռված և իրատեսական մոտեցում։- 2018-ից հետո ՀՀ–ի իշխանամետ, ինչպես նաև արտախորհրդարանական մի շարք եվրոպամետ ուժերի առաջ քաշած հակառուսական գաղափարները, վստահ եմ, առավել կակտիվանան ամռանը Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, հատկապես, երբ կարծիքներ են հնչում, որ Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը։ Ըստ Ձեզ` մեր ազգային շահը ինչպիսի՞ քաղաքականության կարիք ունի։- Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ասում եմ՝ մեր տեղը ԵԱՏՄ-ում է նաև։ Միևնույն ժամանակ շատ լավ է, որ Արևմուտքը և աշխարհի շատ խոշոր երկրներ հետաքրքրված են մեզանով։ Մենք ապրեցինք շատ ծանր, դժվարին ժամանակներ՝ 2020, 2023 թվականների պատերազմներ, Արցախի հայաթափում... Այս ամենի ֆոնին դրական եմ գնահատում, որ աշխարհը մեզնով հետաքրքրված է։ Հայաստանում միջազգային տարբեր ձևաչափերով կազմակերպվող ժողովներին կողմ եմ, սակայն չեմ կարծում, որ մենք պետք է քաղաքական վեկտորի ամբողջական գաղափարախոսության փոփոխություն անենք։ Պետք է ձգտել հնարավորինս պահպանել լավ հարաբերություններ և որքան հնարավոր է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ վարելով հայամետ ու պետականամետ քաղաքականություն։ Եթե այսօր մենք քաղաքական վեկտորն ամբողջությամբ փոխենք, ապա կարծում եմ՝ այն ծանր և դառը հետևանքներ կունենանա։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0d/59600706_154:0:1577:1067_1920x0_80_0_0_8610def7ae5c52fba2b23b9e67d1a28d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
արևմուտք, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Ժասմեն Վիլյան` հատուկ Sputnik Արմենիայի համար
Տարիներ առաջ, երբ ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության հարցը դեռ պաշտոնապես չէր հաստատվել, ՀՀ–ի գործարարության և տնտեսության զարգացման հարցում գործարարներից առաջինը անդամակցության հարցը կարևորեց ԱԺ նախկին պատգամավոր, «Վեդի ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը։ Այսօր մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ Հայաստանը սխալվել է իր ընտրության մեջ և ճիշտը ԵՄ–ին անդամակցելն է։ Այս պնդումներով փորձ է արվում ՀՀ–ում փոխել քաղաքական վեկտորի ուղղությունը։
-Պարո՛ն Ղազարյան, հաշվի առնելով բոլոր այս հանգամանքները, արդյոք ՀՀ–ի տնտեսության զարգացման համար ԵԱՏՄ–ից դուրս գալը շահավետ է։
-Մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածը ցույց է տվել, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար հանդիսանում է կարևոր տնտեսական համագործակցության հարթակ։ ԵԱՏՄ շուկան կարևոր, սակայն ոչ բացառիկ շուկա է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում՝ գինեգործության զարգացման համար։ Ինչ վերաբերում է ՀՀ ընտրությանը Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ապա ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից առավել արդյունավետ եմ համարում բազմավեկտոր համագործակցության մոտեցումը։ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու չափերը պահանջում են ճկուն և հավասարակշռված քաղաքականություն, որի հիմքում դրված է բացառապես ազգային շահը։ Այս մոտեցման արժեքային հիմքերը վաղուց են ձևակերպվել։ Մասնավորապես, 1999 թ-ին Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանն ասաց հետևյալը. «Մենք ո՛չ արևմտամետ ենք, և ո՛չ էլ ռուսամետ, մենք հայամետ ենք, հայաստանամետ ենք»։ Այս գաղափարը, իմ համոզմամբ, շարունակում է արդիական մնալ նաև այսօր, և ես հենց այս գաղափարի կրողն եմ: Կարևոր է իրատեսորեն գնահատել տարբեր շուկաների հնարավորությունները: ԵՄ շուկան, օրինակ, լինելով բարձր մրցակցային և կարգավորված, կարող է հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի որոշ ոլորտների համար, մասնավորապես` բարձր տեխնոլոգիաների և գունավոր մետալուրգիայի ուղղություններով։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ապա այն կարելի է դիտարկել որպես տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ զուգահեռաբար պահպանելով և զարգացնելով հարաբերությունները նաև այլ միջազգային գործընկերների հետ։
-2013թ-ին, երբ Հայաստանը դեռ պաշտոնապես չէր հաստատատել իր անդամակցությունը, Դուք ինձ հետ հարցազրույցում Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտություն համարեցիք ԵԱՏՄ-ին անդամակցելը։ Ինչ–որ բան փոխվե՞լ է Ձեր մոտեցումներում։
-Ես համոզված եմ, որ հայրենակենտրոն քաղաքականությամբ հնարավոր է համագործակցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպական միության, և թե՛ Միացյալ Նահանգների հետ՝ մշտապես առաջնահերթ համարելով Հայաստանի ազգային շահերը։ Ի դեպ, վերջերս մի հետաքրքիր բան կարդացի, որտեղ ասվում էր, որ մինչ Հայաստանի խորհրդայնացումն ԱՄՆ-ն մեր տարածաշրջան՝ Արևմտյան և Արևելյան Հայաստան գործուղում է փորձագիտական խումբ՝ հայ ժողովրդի հոգեկերտվածքը ուսումնասիրելու նպատակով։ Աշխատանքներն ավարտելուց հետո եզրակացնում են, որ հայ ժողովուրդը պատմականորեն և հավատով ավելի հակված է դեպի Ռուսաստան։ Ըստ հոդվածի՝ այդ հետազոտության արդյունքից հետո ամերիկյան հետազոտողները հետ են գնում` մտածելով, որ իրենք այստեղ անելիք չունեն։
-Ճի՞շտ հասկացա, որ բոլոր դեպքերում Դուք հակառուսական տրամադրվածությունները չեք կիսում։
- Հակառուսական գաղափարախոսությունը չեմ կարող կիսել։ Մենք մոտ 200 տարի միասին, կողք կողքի ենք եղել։ Եթե 1000 բնակչի հաշվարկով դիտարկենք հայի ներդրումը Ռուսաստանի ռազմական, գիտական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ապա կտեսնենք, որ Խորհրդային Միության որևէ ժողովուրդ այդքան մեծ ներդրում չի ունեցել, որքան հայը։ Այս հանգամանքը ևս կարևոր է հաշվի առնել՝ ձևավորելով հավասարակշռված և իրատեսական մոտեցում։
- 2018-ից հետո ՀՀ–ի իշխանամետ, ինչպես նաև արտախորհրդարանական մի շարք եվրոպամետ ուժերի առաջ քաշած հակառուսական գաղափարները, վստահ եմ, առավել կակտիվանան ամռանը Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ, հատկապես, երբ կարծիքներ են հնչում, որ Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը։ Ըստ Ձեզ` մեր ազգային շահը ինչպիսի՞ քաղաքականության կարիք ունի։
- Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ասում եմ՝ մեր տեղը ԵԱՏՄ-ում է նաև։ Միևնույն ժամանակ շատ լավ է, որ Արևմուտքը և աշխարհի շատ խոշոր երկրներ հետաքրքրված են մեզանով։ Մենք ապրեցինք շատ ծանր, դժվարին ժամանակներ՝ 2020, 2023 թվականների պատերազմներ, Արցախի հայաթափում... Այս ամենի ֆոնին դրական եմ գնահատում, որ աշխարհը մեզնով հետաքրքրված է։ Հայաստանում միջազգային տարբեր ձևաչափերով կազմակերպվող ժողովներին կողմ եմ, սակայն չեմ կարծում, որ մենք պետք է քաղաքական վեկտորի ամբողջական գաղափարախոսության փոփոխություն անենք։ Պետք է ձգտել հնարավորինս պահպանել լավ հարաբերություններ և որքան հնարավոր է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ վարելով հայամետ ու պետականամետ քաղաքականություն։ Եթե այսօր մենք քաղաքական վեկտորն ամբողջությամբ փոխենք, ապա կարծում եմ՝ այն ծանր և դառը հետևանքներ կունենանա։