https://arm.sputniknews.ru/20260409/erusaghemi-srbavajrern-ajceluneri-hamar-kbacven-aprili-9-in-israjeli-vostikanutjun-100792234.html
Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին. Իսրայելի ոստիկանություն
Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին. Իսրայելի ոստիկանություն
Sputnik Արմենիա
Հարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն Երուսաղեմի Հին քաղաքում և սուրբ վայրերում՝ հիմնական մայրուղիների երկայնքով: 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T09:14+0400
2026-04-09T09:14+0400
2026-04-09T09:14+0400
երուսաղեմ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/71/10727102_0:161:3071:1888_1920x0_80_0_0_75c8faf8039736a9ebbbf8381d600aac.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Երուսաղեմի սրբավայրերն ապրիլի 9-ին իրենց դռները կբացեն այցելուների և աղոթքների համար: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության ներկայացուցչին։Նշվում է, որհարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն ամբողջ Երուսաղեմում, հիմնական մայրուղիների երկայնքով, հին քաղաքում և սուրբ վայրերում անվտանգության և հասարակական կարգի պահպանման նկատառումներից ելնելով, հայտնել են ոստիկանությունում։Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելի իշխանությունները կարգադրել էին փակել Երուսաղեմի բոլոր սրբավայրերը։ Այդ ֆոնին մարտի 30-ին Երուսաղեմի Լատինական Պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցաբալին թույլ չեն տվել մտնել Տիրոջ Գերեզմանի տաճար՝ Ծաղկազարդի կապակցությամբ տոնական ժամերգություն անցկացնելու համար: Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնորդները դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները: Իսրայելի նախագահն ու վարչապետը ստիպված են եղել հանդես գալ պարզաբանումներով։ Նրանք վկայակոչել են քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հոգևոր առաջնորդներին կթույլատրվի այցելել Տիրոջ Գերեզմանի տաճար:
երուսաղեմ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1072/71/10727102_171:0:2900:2047_1920x0_80_0_0_6da94280181c6c8ee8f68c1ae8d572c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, իսրայել
Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին. Իսրայելի ոստիկանություն
Հարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն Երուսաղեմի Հին քաղաքում և սուրբ վայրերում՝ հիմնական մայրուղիների երկայնքով:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Երուսաղեմի սրբավայրերն ապրիլի 9-ին իրենց դռները կբացեն այցելուների և աղոթքների համար: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ
Գեղամ Բալյանը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության ներկայացուցչին։
«Երուսաղեմի շրջանը պատրաստ է սուրբ վայրերի բացմանը պաշտպանական քաղաքականության փոփոխությունների և թիկունքի հրամանատարության նորացված ցուցումների լույսի ներքո, սկսած վաղվանից ՝ 2026 թվականի ապրիլի 9-ի առավոտից, Երուսաղեմ քաղաքի Սուրբ վայրերը կվերաբացվեն այցելուների և աղոթքների համար»,- ասվում է ոստիկանության ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշվում է, որհարյուրավոր ոստիկաններ, սահմանապահներ և կամավորներ կտեղակայվեն ամբողջ Երուսաղեմում, հիմնական մայրուղիների երկայնքով, հին քաղաքում և սուրբ վայրերում անվտանգության և հասարակական կարգի պահպանման նկատառումներից ելնելով, հայտնել են ոստիկանությունում։
«Սպասվող կուտակումների կապակցությամբ հանրությանը խնդրում ենք հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին, ցուցաբերել համբերություն և զգոնություն կասկածելի իրերի նկատմամբ, ցանկացած խնդրի մասին հայտնել ոստիկանության թեժ գծին», – նշել են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Իսրայելի իշխանությունները կարգադրել էին
փակել Երուսաղեմի բոլոր սրբավայրերը։
Այդ ֆոնին մարտի 30-ին Երուսաղեմի Լատինական Պատրիարք կարդինալ Պիերբատիստա Պիցաբալին թույլ չեն տվել մտնել Տիրոջ Գերեզմանի տաճար՝ Ծաղկազարդի կապակցությամբ տոնական ժամերգություն անցկացնելու համար: Իտալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի առաջնորդները դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները:
Իսրայելի նախագահն ու վարչապետը ստիպված են եղել հանդես գալ պարզաբանումներով։ Նրանք վկայակոչել են քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ հոգևոր առաջնորդներին կթույլատրվի այցելել Տիրոջ Գերեզմանի տաճար: