https://arm.sputniknews.ru/20260409/erkatughajin-haghvordakcutjun-ev-voch-miajn-inch-harcer-e-qnnarkel-pashinjany-kvosherbaevi-het-100838826.html
Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ
Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ... 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T21:19+0400
2026-04-09T21:19+0400
2026-04-09T21:40+0400
ղազախստան
հայաստան
նիկոլ փաշինյան
երմեկ կոշերբաև
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100837539_0:0:1501:844_1920x0_80_0_0_e5f428eb6dfcf3a313f64bc26f8a7f5d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին։Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։Երմեկ Կոշերբաևն իր հերթին նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP–ինև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը, որին հետևել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100837539_67:0:1400:1000_1920x0_80_0_0_f1697d16a67f8bd0697a5b1eb4a19421.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղազախստան, հայաստան, նիկոլ փաշինյան, երմեկ կոշերբաև, վարչապետ
ղազախստան, հայաստան, նիկոլ փաշինյան, երմեկ կոշերբաև, վարչապետ
Երկաթուղային հաղորդակցություն և ոչ միայն․ ի՞նչ հարցեր է քննարկել Փաշինյանը Կոշերբաևի հետ
21:19 09.04.2026 (Թարմացված է: 21:40 09.04.2026) ՀՀ վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Ինչպես հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևին։
«Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան»,- ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը։
Երմեկ Կոշերբաևն իր հերթին նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP–ինև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Հիշեցնենք, որ ապրիլի 8–ի ուշ երեկոյան Երևան է ժամանել Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը: Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների քննարկումները մեկնարկել են պաշտոնական ընթրիքի ձևաչափով: Այսօր արդեն իսկ տեղի է ունեցել Միրզոյան-Կոշերբաև առանձնազրույցը, որին հետևել է նաև ընդլայնված կազմով հանդիպումը։