00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

3 հայ աշակերտ կմեկնի Արտեկ՝ մասնակցելու «Կենդանի դասական» մրցույթի համառուսաստանյան փուլին

Բաժանորդագրվել
«Կենդանի դասականը» ռուս և արտասահմանյան հեղինակների արձակ ստեղծագործություններից ռուսերեն հատվածների ասմունքի միջազգային մրցույթ է:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Երևանում տեղի է ունեցել «Կենդանի դասական-2026» պատանի ասմունքի միջազգային մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշել է, որ մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի աճում է:

«Եթե 2024-ին եղել է 140 մասնակից, իսկ 2025-ին՝ 250, ապա ընթացիկ տարում այդ թիվը կազմել է 349 աշակերտ, որոնք ներկայացնում են 83 դպրոց։ Սա նաև ցույց է տալիս դասական գրականություն ուսումնասիրելու երեխաների ցանկությունը: Այդ թվերը վկայում են ընթերցված գրքերի, փորձերի, ելույթից առաջ ապրումների, տեսագրությունների և, իհարկե, գրականության հանդեպ սիրո մասին», - ասել է Ֆեֆիլովը։

Այս տարի հաղթող է ճանաչվել Թաթոիլ Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոն Գևորգյանը (Գրիգորի Գորին, «Այդ նույն Մյունխհաուզենը» պիես):
Ստանալով մրցանակը՝ Լևոնը խոստովանել է, որ հաճելիորեն զարմացած է՝ տեսնելով, թե որքան տաղանդավոր երեխաներ կան Հայաստանում: «Անցյալ տարի ես Արտեկում էի մեկ այլ ծրագրով, երազում էի նորից գնալ այնտեղ», - նշել է նա՝ հավելելով, որ ամբողջ տարին աշխատել է իր ցանկության իրագործման ուղղությամբ:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Տաթև» դպրոցի6-րդ դասարանի աշակերտ Մաքսիմ Թորոսյանը (Արկադի և Բորիս Ստրուգացկիներ, «Երկուշաբթին սկսվում է շաբաթ օրը» վիպակ), երրորդը՝ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Պետրոսյանը (Ֆ. Դոստոևսկի, «Սպիտակ գիշերներ» վիպակ): Մանեն չի կարողանա մեկնել Արտեկ, ուստի նրան կփոխարինի մեկ այլ մրցանակակիր՝ «Հայ կրթություն» կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Վերանյանը, որն արժանացել է «Գրական կերպարի մեջ խորին ներթափանցման համար» մրցանակին:
Մնացած մրցանակակիրներն են`
«Տեքստի օրիգինալ ընտրության համար» - Շիրակի մարզի Հոռոմ գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Մարգարյան,
«Անկեղծ կատարման համար» - Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի Հայրիկ Ղազարյանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Ռուզաննա Կիրակոսյան,
«Մրցույթին հավատարիմ լինելու համար» – Երևանի Լ. Տոլստոյի անվան հ. 128 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Խաչատուրյան,
«Առավել արտահայտիչ ելույթի համար» - Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան հ. 114 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալեքս Մանվելյան,
«Բեմական հմայքի համար» - «Դրիմ Բրիջմեն» միջազգային դպրոցի (ք. Երևան) 6-րդ դասարանի աշակերտ Օսման Ժումաբայ,
«Լավագույն դեբյուտի համար» - Երևանի Ն. Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Դավիթ Գոգուա,
«Ամենազգացմունքային ելույթի համար»՝ Տավուշի մարզի Զորական գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Մարտիրոսյան:
Առանձին մրցանակ ստացել է մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Երևանի «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Վիկտորյա Կարապետյանը:
«Կենդանի դասականը» ռուս և արտասահմանյան հեղինակների արձակ ստեղծագործություններից ռուսերեն հատվածների ասմունքի միջազգային մրցույթ է: Այն իրականացնում է «Կենդանի դասական» հիմնադրամը՝ Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարության, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի և Նախագահականդրամաշնորհների հիմնադրամի աջակցությամբ:
Մրցույթի ազգային եզրափակիչը Հայաստանում ավանդաբար կազմակերպում է Երևանի Ռուսական տունը: Այս տարի մրցույթն անցկացվել է մարտի 5-ին, որին մասնակցել է 31 աշակերտ:
Լրահոս
0