00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններից առաջ ՔՊ–ի «մեր դեմ խաղ չկա» պահվածքը ինքնավստահության նշան չէ. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանի խոսքով` մտահոգիչ է այն փաստը, որ օրվա իշխանությունը ունենալով սահմանադրական մեծամասնություն, օգտագործում է այն խորհրդարանական ընտրության շեմին խաղի կանոնները փոխելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառման արգելքի նպատակը Սամվել Կարապետյանին թիրախավորելն է, քանի որ միայն Կարապետյանի ստեղծած ուժի անվանումն է համընկնում նրա անվան հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նշենք, որ մարտի 31-ին գործարար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով։ Ապրիլի 7–ին ՔՊ–ն ԱԺ արտահերթ նիստում փոփոխություններ մտցրեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում. կուսակցությունների և դաշինքների կողմից անձնանունների կիրառումը արգելվեց։
«Ակնհայտ է, որ այս փոփոխության թիրախը Սամվել Կարապետյանն է։ Որքան էլ ՔՊ–ն այս փոփոխությունը փորձի բացատրել տեխնիկական վրիպակը շտկելու հանգամանքով, այն միանշանակ կապված է Կարապետյանի հետ։ Սա կարող է արտահայտել մի կողմից տագնապ հենց Կարապետյանի մասնակցության և հնարավոր հաջողության առնչությամբ, կամ պարզապես ամենամանր առիթները օգտագործել խնդիրները ստեղծելու համար, որն էլ վկայում է մանրախնդրության մասին։ Այս ամենը բոլոր դեպքերում այն մասին է, որ Կարապետյանի մասնակցությունն իսկապես խնդիրներ և մտահոգություններ է առաջացնում կառավարող ուժի համար»,–ասաց Բադալյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով` մտահոգիչ է այն փաստը, որ օրվա իշխանությունը ունենալով սահմանադրական մեծամասնություն, օգտագործում է այն խորհրդարանական ընտրության շեմին խաղի կանոնները փոխելու համար, ինչը հակասում է ժողովրդավարության իրավունքի տրամաբանությանը։
Բադալյանն ընդգծում է` եվրոպական կառույցները մշտապես բարձրաձայնել են, որ ընտրություններից ընդամենը 2–3 ամիս առաջ խաղի կանոններ փոխելը ժողովրդավարության հակոտնյա տրամաբանություն է։ Հայաստանում, սակայն, այսօր գործում է հենց այդ տրամաբանությունը։ Եվրոպան լռում է, քանի որ խաղադրույք է կատարել ՀՀ օրվա իշխանության վրա, և ցանկացած, անգամ ոչ ժողովրդավարական գործողություն կստանա աջակցություն, քանի որ բխում է այդ քաղաքական շահից։
ՀՀ շխանությունների՝ «մեր դեմ խաղ չկա» պահվածքը, ըստ վերլուծաբանի, չի բացառում, որ առաջիկայում ևս կարող են խաղի կանոններ փոխվել։ Սակայն հարցի մյուս կողմն այն է, որ եթե իշխանությունը ընտրության շեմին գործում է այդ տրամաբանությամբ, ապա դա ուժի և ինքնավստահության նշան չէ, այլ հակառակը` ներիշխանական հոգեբանության քայքայման փուլի վկայությունն է կամ առնվազն այդ գործընթացի բավական տեսանելի մեկնարկի նշան։
Բադալյանը վստահ է, որ ստեղծված քաղաքական իրավիճակում ընդդիմադիր ուժերի` այս դեպքում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համար գլխավոր խնդիրն է շարունակել հետևողականորեն աշխատել հասարակության հետ։ Այդ պարագայում իշխանությունների ստեղծած տեխնիկական խնդիրները մեծ հաշվով չեն կարող ազդել հանրության վերաբերմունքի վրա։
Լրահոս
0