https://arm.sputniknews.ru/20260408/turqian-petrvari-verjic-mvot-20-mlrd-dvolari-voski-e-vatsharel-ev-pvokhanakel-zlm-100772573.html
Թուրքիան փետրվարի վերջից մոտ 20 մլրդ դոլարի ոսկի է վաճառել և փոխանակել. ԶԼՄ
Թուրքիան փետրվարի վերջից մոտ 20 մլրդ դոլարի ոսկի է վաճառել և փոխանակել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Թուրքիան միակ երկիրը չէ, որը վերանայում է պահուստների կառավարման ռազմավարությունը։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T15:45+0400
2026-04-08T15:45+0400
2026-04-08T15:47+0400
ոսկի
թուրքիա
դոլար
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/2320/59/23205940_0:77:3016:1774_1920x0_80_0_0_576cbf1155d00315176db5d840674662.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թուրքիան Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր վաճառել և փոխանակել է մոտ 20 մլրդ դոլարի ոսկի, ինչը ազդեցություն է ունեցել մետաղի համաշխարհային գների վրա։ Այս մասին հայտնում է «The Financial Times» թերթը:FT-ի տվյալներով՝ Կենտրոնական բանկի ոսկու զուտ պահուստները կրճատվել են մինչև 440 տոննա, ինչը ավելի քան երկու տարվա նվազագույն մակարդակն է։ Միաժամանակ վաճառքներն ու փոխանակումները շուկայում ավելացրել են առաջարկը, որը դարձել է ոսկու գների անկման գործոն. անցյալ ամիս մետաղն էժանացել է 11,5 %-ով՝ գրանցելով վերջին 18 տարվա վատագույն դինամիկան:Ոսկու և արծաթի գները նվազում են պատմական առավելագույնից հետո. հայտնի են պատճառներըՆշվում է, որ Թուրքիան միակ երկիրը չէ, որը վերանայում է պահուստների կառավարման ռազմավարությունը. գլոբալ անկայունության ֆոնին ֆինանսական կայունության ամրապնդման համար մի շարք պետություններ դիտարկում են նաև ոսկու վաճառքը:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2320/59/23205940_275:0:3006:2048_1920x0_80_0_0_18d2ebc972d7b5c32ba535c4d8278510.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոսկի, թուրքիա, դոլար, վաճառք
ոսկի, թուրքիա, դոլար, վաճառք
Թուրքիան փետրվարի վերջից մոտ 20 մլրդ դոլարի ոսկի է վաճառել և փոխանակել. ԶԼՄ
15:45 08.04.2026 (Թարմացված է: 15:47 08.04.2026) Թուրքիան միակ երկիրը չէ, որը վերանայում է պահուստների կառավարման ռազմավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Թուրքիան Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկսվելուց ի վեր վաճառել և փոխանակել է մոտ 20 մլրդ դոլարի ոսկի, ինչը ազդեցություն է ունեցել մետաղի համաշխարհային գների վրա։ Այս մասին հայտնում է «The Financial Times» թերթը:
«Թուրքիայի կենտրոնական բանկը փետրվարի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում վաճառել է 52 տոննա ոսկի, ինչպես նաև իրականացրել է ևս 79 տոննայի փոխանակման գործառնություններ, ինչը ընթացիկ գներով կազմում է ընդհանուր առմամբ մոտ 20 մլրդ դոլար», – ասվում է հրապարակման մեջ:
FT-ի տվյալներով՝ Կենտրոնական բանկի ոսկու զուտ պահուստները կրճատվել են մինչև 440 տոննա, ինչը ավելի քան երկու տարվա նվազագույն մակարդակն է։ Միաժամանակ վաճառքներն ու փոխանակումները շուկայում ավելացրել են առաջարկը, որը դարձել է ոսկու գների անկման գործոն. անցյալ ամիս մետաղն էժանացել է 11,5 %-ով՝ գրանցելով վերջին 18 տարվա վատագույն դինամիկան:
Նշվում է, որ Թուրքիան միակ երկիրը չէ, որը վերանայում է պահուստների կառավարման ռազմավարությունը. գլոբալ անկայունության ֆոնին ֆինանսական կայունության ամրապնդման համար մի շարք պետություններ դիտարկում են նաև ոսկու վաճառքը: