https://arm.sputniknews.ru/20260408/maria-zakharvovan-meknabanel-e-alen-simvonjani-hajtararutjany-100784901.html
Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կվերականգնի իր լիիրավ մասնակցությունը ընդհանուր անվտանգության համակարգի գործունեությանը։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T17:57+0400
2026-04-08T17:57+0400
2026-04-08T19:42+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
մարիա զախարովա
ալեն սիմոնյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100782855_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7a870e960aae4cde8323f53897f2f782.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Կա իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածություն, անվանեք այն ինչպես կուզեք՝ ըմբռնում, որոշում, որն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ինչպես բազմիցս ընդգծել ենք, այլ բան մենք չենք տեսնում», - նշել է նա։Նրա խոսքով՝ ոչ ոք այլ որոշում չի կայացրել՝ չնայած մեծ թվով շահարկումներին, արտահոսքերին, «ինչ-որ վատաբանություններին» և այլն։ Զախարովան նաև մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից։Զախարովան նման արտահայտությունները համեմատեց «մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիքի» հետ՝ ընդգծելով, որ հարկ չի համարում դրանք լուրջ ընդունել:Դիվանագետի խոսքով` նման հայտարարությունները լրացուցիչ գնահատականի կարիք չունեն, դրանք առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները:Զախարովան անդրադարձավ նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազին՝ հիշեցնելով, որ այդ հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:Նա հիշեցրեց, որ Հայաստանը ռուսական գազ է ստանում 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է 600 դոլարի՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե շահարկումների, այլ փաստացի տվյալների մասին է:Հիշեցնենք` անցած շաբաթ՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը խոսեցին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների հարցում պետք է վերջակետ դնել և առաջիկա ընտրությունների ֆոնին դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք Պրահայում 2022 թվականին ընդունեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ներադրբեջանական հարթություն մտած այդ գործընթացին ՀԱՊԿ-ի միջամտելը կլիներ միանգամայն ոչ կոռեկտ», - ասաց Ռուսաստանի նախագահը: Նրան հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչու կազմակերպությունն իր պարտավորություններին համապատասխան չի արձագանքել 2022 թվականի դեպքերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100782855_258:0:1698:1080_1920x0_80_0_0_1de1c45a8a4d4210b1e3a5832ee9738f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մարիա զախարովա, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, ռուսաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), մարիա զախարովա, ալեն սիմոնյան, видео, տեսանյութ, տեսանյութեր
Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը
17:57 08.04.2026 (Թարմացված է: 19:42 08.04.2026) Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կվերականգնի իր լիիրավ մասնակցությունը ընդհանուր անվտանգության համակարգի գործունեությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսական կողմը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կա իրավաբանորեն ձևակերպված պայմանավորվածություն, անվանեք այն ինչպես կուզեք՝ ըմբռնում, որոշում, որն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ինչպես բազմիցս ընդգծել ենք, այլ բան մենք չենք տեսնում», - նշել է նա։
Նրա խոսքով՝ ոչ ոք այլ որոշում չի կայացրել՝ չնայած մեծ թվով շահարկումներին, արտահոսքերին, «ինչ-որ վատաբանություններին» և այլն։ Զախարովան նաև մեկնաբանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն
հայտարարությունը, որ եթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի, Հայաստանը դուրս կգա և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԵԱՏՄ-ից։
Զախարովան նման արտահայտությունները համեմատեց «մերկ ձեռքերով ոզնի բռնելու սպառնալիքի» հետ՝ ընդգծելով, որ հարկ չի համարում դրանք լուրջ ընդունել:
«Ես չեմ ցանկանում լրջորեն մեկնաբանել այն էմոցիոնալ քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք արդեն բազմաթիվ ոչ միանշանակ արտահայտություններ են արել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի թեմայով։ Մենք նույնիսկ այսպիսի բան ենք լսել՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Չգիտեմ՝ ավարտվել է այդ գործընթացը, թե դեռ շարունակվում է», - ասաց նա։
Դիվանագետի խոսքով` նման հայտարարությունները լրացուցիչ գնահատականի կարիք չունեն, դրանք առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները:
Զախարովան անդրադարձավ նաև Հայաստան մատակարարվող ռուսական գազին՝ հիշեցնելով, որ այդ հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը ռուսական գազ է ստանում 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն հասնում է 600 դոլարի՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե շահարկումների, այլ փաստացի տվյալների մասին է:
Հիշեցնենք` անցած շաբաթ՝ ապրիլի 1-ին, Մոսկվայում Պուտինն ու Փաշինյանը
խոսեցին Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Պուտինը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների հարցում պետք է վերջակետ դնել և առաջիկա ընտրությունների ֆոնին դա չդարձնել ներքաղաքական գործընթացների մաս: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ դուք Պրահայում 2022 թվականին ընդունեցիք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, ներադրբեջանական հարթություն մտած այդ գործընթացին ՀԱՊԿ-ի միջամտելը կլիներ միանգամայն ոչ կոռեկտ», - ասաց Ռուսաստանի նախագահը: Նրան հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողանում ժողովրդին բացատրել, թե ինչու կազմակերպությունն իր պարտավորություններին համապատասխան չի արձագանքել 2022 թվականի դեպքերին։