https://arm.sputniknews.ru/20260408/lavrvovy-turqiajum-kqnnarki-haravajin-kvovkasum-ev-merdzavvor-arevelqum-tirvogh-iravitshaky-100772094.html
Լավրովը Թուրքիայում կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Լավրովը Թուրքիայում կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի 5-րդ համաժողովին։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T15:28+0400
2026-04-08T15:28+0400
2026-04-08T15:29+0400
ռուսաստան
սերգեյ լավրով
թուրքիա
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_0:41:3063:1764_1920x0_80_0_0_696679c3dfcdd217868f082c3be5c4e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա կմեկնի Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար:Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ը:Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438546_227:0:2958:2048_1920x0_80_0_0_7291db4513d0f22cf94f4b2013bc1951.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, սերգեյ լավրով, թուրքիա, մարիա զախարովա
ռուսաստան, սերգեյ լավրով, թուրքիա, մարիա զախարովա
Լավրովը Թուրքիայում կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
15:28 08.04.2026 (Թարմացված է: 15:29 08.04.2026) Սերգեյ Լավրովը կմասնակցի Անթալիայի 5-րդ համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը Թուրքիա կմեկնի Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար:
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական համաժողովին», - ասել է Զախարովան:
Նշենք, որ Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովը տեղի կունենա ապրիլի 17-19-ը:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։