https://arm.sputniknews.ru/20260408/kremly-voghjunum-e-amni-ev-irani-vorvoshumy-100766383.html
Կրեմլը ողջունում է ԱՄՆ–ի և Իրանի որոշումը
Կրեմլը ողջունում է ԱՄՆ–ի և Իրանի որոշումը
Sputnik Արմենիա
Մոսկվան հուսով է, որ առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումներ։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T13:58+0400
2026-04-08T13:58+0400
2026-04-08T13:59+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59100915_0:154:3072:1882_1920x0_80_0_0_ac1feaf4a4f53068dcc20161ec802d22.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59100915_205:0:2936:2048_1920x0_80_0_0_10162d39ee84eae6a3aaa50764e4504e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դմիտրի պեսկով
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ամն, դմիտրի պեսկով
Կրեմլը ողջունում է ԱՄՆ–ի և Իրանի որոշումը
13:58 08.04.2026 (Թարմացված է: 13:59 08.04.2026) Մոսկվան հուսով է, որ առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումներ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հուսով է, որ մոտ ապագայում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ շփումներ տեղի կունենան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հուսով ենք, որ, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, առաջիկա օրերին տեղի կունենան իրանական և ամերիկյան պատվիրակությունների ուղիղ շփումներ, ինչը թույլ կտա շարունակել խաղաղ քննարկումը, և յուրաքանչյուր կողմ կկարողանա պաշտպանել իր շահերը ոչ թե զինված միջամտության միջոցով, այլ բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա լրագրողներին ՝ մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մոսկվան նաև հույս ունի, որ տեսանելի ապագայում ԱՄՆ ներկայացուցիչներն ավելի շատ հնարավորություններ կունենան մասնակցելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին:
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։