https://arm.sputniknews.ru/20260408/khndir-chka-ajntegh-vortegh-voch-mi-ban-chi-zarganum-kb-pvokhnakhagahy-arca-i-khapanumneri-masin-100783281.html
Խնդիր չկա այնտեղ, որտեղ ոչ մի բան չի զարգանում. ԿԲ փոխնախագահը` ArCa-ի խափանումների մասին
Խնդիր չկա այնտեղ, որտեղ ոչ մի բան չի զարգանում. ԿԲ փոխնախագահը` ArCa-ի խափանումների մասին
Sputnik Արմենիա
Թեև «ԱրՔա» համակարգի անխափան աշխատանքի համար մեծ ներդրումներ են արվել, բայց ԿԲ փոխնախագահը ընդունում է, որ անելիք դեռ կա։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T19:31+0400
2026-04-08T19:31+0400
2026-04-08T19:31+0400
հայաստան
«արքա» համակարգ
կենտրոնական բանկ (կբ)
արմեն նուրբեկյան
բանկ
կիբեռանվտանգություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100774794_0:0:1600:901_1920x0_80_0_0_447b028e7c5ca3f2b438c77a4ba9d1e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում անկանխիկ գործարքների շեշտակի ավելացմանը զուգահեռ աճել են նաև «ԱրՔա» ազգային վճարային համակարգի ծավալները, սակայն դրանք չեն շատացրել համակարգում առկա խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` անդրադառնալով վճարահաշվարկային այս համակարգում պարբերաբար տեղի ունեցող խափանումներին։Վերջին խափանումը համակարգում արձանագրվել էր այսօր` ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում։ «Արմենիան Քարդ» ընկերությունը տեղեկացրել էր, որ իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ։«ԱրՔա» համակարգի անխափան աշխատանքի համար, ըստ ԿԲ փոխնախագահի, ընկերության թե՛ կապիտալի, թե՛ հանրային ենթակառուցվածքների մեջ մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչն էլ անցած տարի արվել է և՛ ՀՀ կենտրոնական բանկի, և՛ առևտրային բանկերի կողմից։Ընդհանուր առմամբ գնահատելով մեր բանկային համակարգի թվային անվտանգությունը` ԿԲ փոխնախագահը կարևորեց վստահության այն միջավայրը, որ ստեղծվել է այս համակարգում։ Նա նշեց` ԿԲ–ն ՀՀ կառավարության հետ համատեղ ներդրումներ է արել` բարձրացնելու թվային անվտանգ նույնականացման և տվյալների փոխանակման մակարդակները, ինչպես նաև կիբեռանվտանգության ստանդարտները։«Թե՛ զեղծարարությունների, թե՛ կիբեռանվտանգության առումով վտանգը և դրա հետ կապված ծախսերն աշխարհում մեծ ծավալներով աճում են։ Հայաստանը բացառություն չէ, սակայն մինչ այս պահը մենք շատ լուրջ խնդիրներ չենք ունեցել»,– վստահեցրեց ԿԲ փոխնախագահը։Անդրադառնալով բանկային զեղծարարության դեպքերին և քաղաքացիների բողոքներին` Նուրբեկյանը նշեց, որ ԿԲ–ն անցած տարի ուսումնասիրել է անհատական մոտ 1000 դեպք , և երբ ունեցել են անգամ փոքր կասկածի նշույլ, որ ֆինանսական կառույցի անփութության հետևանքով են խնդիրներ առաջացել, հարցը միանգամից լուծվել է։Նրա խոսքով` նմանատիպ խնդիրների չեզոքացման համար 2026 թվականի կեսերից բանկային հավելվածներում կգործի մի կարգավորում, ըստ որի` քաղաքացին ինքն իր վրա կդնի վարկ վերցնելու արգելափակում, որը հետագայում վերականգնելը բավականին բարդ գործընթաց կլինի։ Այս ուղղությամբ բանկերն արդեն իրազեկման ակցիաներ են սկսել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100774794_133:0:1556:1067_1920x0_80_0_0_62eb7169e40f47abb188e9b535402092.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արքա» համակարգ, կենտրոնական բանկ (կբ), արմեն նուրբեկյան, բանկ, կիբեռանվտանգություն
հայաստան, «արքա» համակարգ, կենտրոնական բանկ (կբ), արմեն նուրբեկյան, բանկ, կիբեռանվտանգություն
Խնդիր չկա այնտեղ, որտեղ ոչ մի բան չի զարգանում. ԿԲ փոխնախագահը` ArCa-ի խափանումների մասին
Թեև «ԱրՔա» համակարգի անխափան աշխատանքի համար մեծ ներդրումներ են արվել, բայց ԿԲ փոխնախագահը ընդունում է, որ անելիք դեռ կա։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանում անկանխիկ գործարքների շեշտակի ավելացմանը զուգահեռ աճել են նաև «ԱրՔա» ազգային վճարային համակարգի ծավալները, սակայն դրանք չեն շատացրել համակարգում առկա խնդիրները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` անդրադառնալով վճարահաշվարկային այս համակարգում պարբերաբար տեղի ունեցող խափանումներին։
Վերջին խափանումը համակարգում արձանագրվել էր այսօր` ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում։ «Արմենիան Քարդ» ընկերությունը տեղեկացրել էր, որ իրականացվել են համակարգի պլանային թարմացման աշխատանքներ։
«ԱրՔա» համակարգի անխափան աշխատանքի համար, ըստ ԿԲ փոխնախագահի, ընկերության թե՛ կապիտալի, թե՛ հանրային ենթակառուցվածքների մեջ մեծ ներդրումներ են անհրաժեշտ, ինչն էլ անցած տարի արվել է և՛ ՀՀ կենտրոնական բանկի, և՛ առևտրային բանկերի կողմից։
«Մենք չենք կարող ասել, որ համակարգում որևէ խնդիր չկա, սակայն պետք է հասկանանք, որ ծավալների այդ մեծ աճն իր հետ կարող էր բերել որոշակի խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք։ Ինչպես մեր միջազգային գործընկերներն են ասում, դուք չեք կարող ուզել, որ ամեն ինչ արագ աճի ու զարգանա ու երբևէ, որևէ խնդիր չլինի. խնդիր չկա միայն այնտեղ, որտեղ ոչ մի բան չի զարգանում»,– ընդգծեց Նուրբեկյանը` հիշեցնելով, որ կիբեռանվտանգության բարձրացման համար ԿԲ–ում ստեղծվել է հանձնաժողով, որտեղ նաև պարբերաբար անդրադառնում են «ԱրՔա»–ին։
Ընդհանուր առմամբ գնահատելով մեր բանկային համակարգի թվային անվտանգությունը` ԿԲ փոխնախագահը կարևորեց վստահության այն միջավայրը, որ ստեղծվել է այս համակարգում։ Նա նշեց` ԿԲ–ն ՀՀ կառավարության հետ համատեղ ներդրումներ է արել` բարձրացնելու թվային անվտանգ նույնականացման և տվյալների փոխանակման մակարդակները, ինչպես նաև կիբեռանվտանգության ստանդարտները։
«Թե՛ զեղծարարությունների, թե՛ կիբեռանվտանգության առումով վտանգը և դրա հետ կապված ծախսերն աշխարհում մեծ ծավալներով աճում են։ Հայաստանը բացառություն չէ, սակայն մինչ այս պահը մենք շատ լուրջ խնդիրներ չենք ունեցել»,– վստահեցրեց ԿԲ փոխնախագահը։
Անդրադառնալով բանկային զեղծարարության դեպքերին և քաղաքացիների
բողոքներին` Նուրբեկյանը նշեց, որ ԿԲ–ն անցած տարի ուսումնասիրել է անհատական մոտ 1000 դեպք , և երբ ունեցել են անգամ փոքր կասկածի նշույլ, որ ֆինանսական կառույցի անփութության հետևանքով են խնդիրներ առաջացել, հարցը միանգամից լուծվել է։
«Այն դեպքերում, երբ մարդիկ իրենք են իրենց տվյալները տվել զեղծարարներին, բանկերի հետ աշխատել ենք, և, ըստ էության, ֆինանսական կառույցներն այդ պարտավորությունների մասով որևէ գործողություն չեն անում մինչև դատարանի կողմից որոշում կայացնելը»,– ասաց Նուրբեկյանը։
Նրա խոսքով` նմանատիպ խնդիրների չեզոքացման համար 2026 թվականի կեսերից բանկային հավելվածներում կգործի մի կարգավորում, ըստ որի` քաղաքացին ինքն իր վրա կդնի վարկ վերցնելու արգելափակում, որը հետագայում վերականգնելը բավականին բարդ գործընթաց կլինի։ Այս ուղղությամբ բանկերն արդեն իրազեկման ակցիաներ են սկսել։