https://arm.sputniknews.ru/20260408/israjeli-harvatsneri-hetevanqvov-libanani-sajda-qaghaqi-srtsharanum-8-mard-e-mahacel-100759517.html
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի Սայդա քաղաքի սրճարանում 8 մարդ է մահացել
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի Սայդա քաղաքի սրճարանում 8 մարդ է մահացել
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակը հայտարարել է, որ պտադիր հարվածներ հասցնել նաև Լիբանանի Տյուրոս քաղաքին։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T11:50+0400
2026-04-08T11:50+0400
2026-04-08T12:13+0400
լիբանան
իսրայել
սրճարան
զոհ
տուժածներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100756894_0:0:1281:720_1920x0_80_0_0_e34053866fd7109cc1e314d01971ea97.jpg
Ապրիլի 7-ի երեկոյան Սայդա քաղաքի առափնյա հատվածին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։Ապրիլի 8-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի Տյուրոս քաղաքի Աբասիա թաղամասին հարվածներ հասցնելու մտադրության մասին, բնակիչներին խորհուրդ է տրվում հեռանալ այնտեղից։Տարիներ են պետք Նեթանյահուի հասցրած վնասը վերացնելու համար․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100756894_111:0:1071:720_1920x0_80_0_0_e72ff823d1bc0fd7a0235b38d9dfd7ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, սրճարան, զոհ, տուժածներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
լիբանան, իսրայել, սրճարան, զոհ, տուժածներ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի Սայդա քաղաքի սրճարանում 8 մարդ է մահացել
11:50 08.04.2026 (Թարմացված է: 12:13 08.04.2026) Իսրայելական բանակը հայտարարել է, որ պտադիր հարվածներ հասցնել նաև Լիբանանի Տյուրոս քաղաքին։
Ապրիլի 7-ի երեկոյան Սայդա քաղաքի առափնյա հատվածին հասցված իսրայելական հարվածի հետևանքով զոհեր և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Սրճարանին հասցված թշնամական հարվածի հետևանքով 8 մարդ մահացել է, 28–ը` վնասվածքներ ստացել»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
Ապրիլի 8-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի Տյուրոս քաղաքի Աբասիա թաղամասին հարվածներ հասցնելու մտադրության մասին, բնակիչներին խորհուրդ է տրվում հեռանալ այնտեղից։