https://arm.sputniknews.ru/20260408/iranin-ughghvats-harvatsnery-dadarecvel-en-israjeli-banak-100760178.html
Իրանին ուղղված հարվածները դադարեցվել են. Իսրայելի բանակ
Իրանին ուղղված հարվածները դադարեցվել են. Իսրայելի բանակ
Sputnik Արմենիա
Իսրայելական բանակը մարտական բարձր պատրաստվածության վիճակում է։ 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T12:31+0400
2026-04-08T12:31+0400
2026-04-08T13:30+0400
իսրայել
ցախալ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1b/23900748_0:0:1601:901_1920x0_80_0_0_b151e46ce6c5463825c3002a3944a413.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։Տարիներ են պետք Նեթանյահուի հասցրած վնասը վերացնելու համար․ Իսրայելի ընդդիմության առաջնորդ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1b/23900748_95:0:1487:1044_1920x0_80_0_0_5ec1571fa343a166f29c423735ec858a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, ցախալ, իրանի իսլամական հանրապետություն
իսրայել, ցախալ, իրանի իսլամական հանրապետություն
Իրանին ուղղված հարվածները դադարեցվել են. Իսրայելի բանակ
12:31 08.04.2026 (Թարմացված է: 13:30 08.04.2026) Իսրայելական բանակը մարտական բարձր պատրաստվածության վիճակում է։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի ուղղությամբ հարվածները։ Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
«Քաղաքական կազմի հրահանգների համաձայն՝ ՑԱԽԱԼ–ը դադարեցնում է Իրանի դեմ ռազմարշավի շրջանակում հասցվող հարվածները։ Իսրայելի բանակը պաշտպանության բարձր պատրաստվածության վիճակում է՝ ցանկացած խախտմանը պատասխանելու պատրաստ»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։