https://arm.sputniknews.ru/20260408/hajtararvats-hradadaric-hetvo-pajtjunner-en-vorvotacel-irani-navtaveramshakman-gvortsaranum-100764566.html
Հայտարարված հրադադարից հետո պայթյուններ են որոտացել Իրանի նավթավերամշակման գործարանում
Հայտարարված հրադադարից հետո պայթյուններ են որոտացել Իրանի նավթավերամշակման գործարանում
Sputnik Արմենիա
Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր են կնքել: 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T13:30+0400
2026-04-08T13:30+0400
2026-04-08T13:31+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հրադադար
կղզի
գործարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100761538_0:23:1469:849_1920x0_80_0_0_93f78ac582a78b02a0b2bae458b3fd60.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100761538_154:0:1314:870_1920x0_80_0_0_e27b37ef2be44042cfe9c7248e2d2ac6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, կղզի, գործարան
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հրադադար, կղզի, գործարան
Հայտարարված հրադադարից հետո պայթյուններ են որոտացել Իրանի նավթավերամշակման գործարանում
13:30 08.04.2026 (Թարմացված է: 13:31 08.04.2026) Իրանն ու ԱՄՆ-ն երկշաբաթյա հրադադարի համաձայնագիր են կնքել:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայտարարված հրադադարից հետո Իրանի Լավան կղզու նավթավերամշակման գործարանում մի քանի պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ
Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։