https://arm.sputniknews.ru/20260408/harvats-shtapognutjan-meqenajin-israjely-hajtararel-e-hradadary-chi-taratsvum-libanani-vra-100752796.html
Հարված շտապօգնության մեքենային. Իսրայելը հայտարարել է՝ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա
Հարված շտապօգնության մեքենային. Իսրայելը հայտարարել է՝ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա
Sputnik Արմենիա
Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր... 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T09:02+0400
2026-04-08T09:02+0400
2026-04-08T09:12+0400
լիբանան
իսրայել
պատերազմ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80818498_0:167:1600:1067_1920x0_80_0_0_6e947b25875cb82f8da403cbabd13f12.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկությունը, թե Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը տարածվում է նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ Միաժամանակ, Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է Թրամփի ջանքերին և ողջունում է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշումը, եթե Թեհրանն «անմիջապես բացի նեղուցները և դադարեցնի բոլոր հարձակումները»: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան): Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ասել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա:«Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը». Իրանի ԱԱԽ
լիբանան
իսրայել
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/12/80818498_147:0:1570:1067_1920x0_80_0_0_d1166cb305f9ee29bc8af363c9584378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, պատերազմ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
լիբանան, իսրայել, պատերազմ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հրադադար
Հարված շտապօգնության մեքենային. Իսրայելը հայտարարել է՝ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա
09:02 08.04.2026 (Թարմացված է: 09:12 08.04.2026) Իրանական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է այն տեղեկությունը, թե Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը տարածվում է նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։
Լիբանանի վրա իսրայելական հարձակումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է Ալ Հադաթ հեռուստաալիքը, Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է շտապօգնության մեքենային: Զոհվել է 4 մարդ։
Միաժամանակ, Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է Թրամփի ջանքերին և ողջունում է Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշումը, եթե Թեհրանն «անմիջապես բացի նեղուցները և դադարեցնի բոլոր հարձակումները»:
Ավելի վաղ
Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը երկկողմանի է լինելու: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան): Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ասել էր, որ հրադադարի ռեժիմը կսկսի գործել անմիջապես և կտարածվի նաև Լիբանանի վրա: