https://arm.sputniknews.ru/20260407/turqian-havanutjun-chi-talis-irani-kvortsanmann-ughghvats-gvortsvoghutjunnerin-erdvoghan-100749322.html
Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի կործանմանն ուղղված գործողություններին․ Էրդողան
Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի կործանմանն ուղղված գործողություններին․ Էրդողան
Sputnik Արմենիա
Էրդողանը նշել է, որ եթե վերջ չդրվի Գազայում և այլ վայրերում Իսրայելի անօրինականությանը, տարածաշրջանը նախկինի պես կզրկվի խաղաղությունից: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T23:32+0400
2026-04-07T23:32+0400
2026-04-07T23:35+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_0:84:1600:984_1920x0_80_0_0_dfa4ea653c6e3883bc46f6b32346e136.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կործանմանն ուղղված գործողություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները:Էրդողանը նաև նշել է, որ եթե վերջ չդրվի Գազայում և այլ վայրերում Իսրայելի անօրինականությանը, տարածաշրջանը նախկինի պես կզրկվի խաղաղությունից:Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86085750_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b256921779f29ce959b477d0c524fa8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, իրանի իսլամական հանրապետություն
Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի կործանմանն ուղղված գործողություններին․ Էրդողան
23:32 07.04.2026 (Թարմացված է: 23:35 07.04.2026) Էրդողանը նշել է, որ եթե վերջ չդրվի Գազայում և այլ վայրերում Իսրայելի անօրինականությանը, տարածաշրջանը նախկինի պես կզրկվի խաղաղությունից:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կործանմանն ուղղված գործողություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: Առաջնորդները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրները:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կործանմանն ուղղված գործողություններին և ճիշտ չի համարում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի եղբայրական երկրների նկատմամբ, ինչպես նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր մարդ խղճով պետք է պաշտպանի խաղաղությունը և կենտրոնանա դիվանագիտության վրա», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:
Էրդողանը նաև նշել է, որ եթե վերջ չդրվի Գազայում և այլ վայրերում Իսրայելի անօրինականությանը, տարածաշրջանը նախկինի պես կզրկվի խաղաղությունից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը
հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: