https://arm.sputniknews.ru/20260407/tehranin-hascvats-harvatsic-zgalivoren-vnasvel-e-sinagvogy-100730366.html
Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է սինագոգը
Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է սինագոգը
Sputnik Արմենիա
Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Իրանի մայրաքաղաքի ռմբակոծության ժամանակ արկը պայթել է սինագոգի անմիջապես հարևանությամբ։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T14:39+0400
2026-04-07T14:39+0400
2026-04-07T14:40+0400
տեսանյութեր
տեսանյութ
թեհրան
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100724873_0:0:1920:1080_1920x0_80_0_0_b1897f053df6cda423ec08ccb9dd64b3.jpg
Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը: Այս մասին հայտնում է Mehr–ը։Նշվում է, որ շենքի առանձին հատվածներ փլուզվել են։Հրապարակված կադրերում երևում են բեկորների կույտեր և շենքի փլուզված պատեր։Հնարավոր տուժածների մասին տեղեկությունն այս պահին ճշտվում է։Իրանի իշխանությունները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թեհրան
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100724873_158:0:1598:1080_1920x0_80_0_0_a93f11b5c1f0608a5f904c1b08c92b1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, թեհրան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, видео
տեսանյութեր, տեսանյութ, թեհրան, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, видео
Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է սինագոգը
14:39 07.04.2026 (Թարմացված է: 14:40 07.04.2026) Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Իրանի մայրաքաղաքի ռմբակոծության ժամանակ արկը պայթել է սինագոգի անմիջապես հարևանությամբ։
Ամերիկա–իսրայելական ուժերի կողմից Թեհրանին հասցված հարվածից զգալիորեն վնասվել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը: Այս մասին հայտնում է
Mehr–ը։
Նշվում է, որ շենքի առանձին հատվածներ փլուզվել են։
Հրապարակված կադրերում երևում են բեկորների կույտեր և շենքի փլուզված պատեր։
Հնարավոր տուժածների մասին տեղեկությունն այս պահին ճշտվում է։
Իրանի իշխանությունները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: