https://arm.sputniknews.ru/20260407/panamaji-majraqaghaqum-vareliqvov-cisternner-en-pajtel-ka-zvoh-kadrer-100713705.html
Պանամայի մայրաքաղաքում վառելիքով ցիստեռններ են պայթել, կա զոհ. կադրեր
Պանամայի մայրաքաղաքում վառելիքով ցիստեռններ են պայթել, կա զոհ. կադրեր
Sputnik Արմենիա
Ենթադրաբար, զոհվածը ընկերության աշխատակից է։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T10:28+0400
2026-04-07T10:28+0400
2026-04-07T12:10+0400
տեսանյութեր
տեսանյութ
պանամա
պայթյուն
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100710959_0:14:1220:700_1920x0_80_0_0_e47d0206648ebe70299f6f384855a4f5.jpg
Պանամայի մայրաքաղաքի Լա Բոկա թաղամասում, որտեղ վառելիքի պարկ է գտնվում, հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել Panama Oil Terminals S.A. ընկերության օբյեկտների մոտակայքում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Ազգային հրշեջ ծառայությունը։Հրդեհը մարելու համար մոտ 75 մարդ է ներգրավվել, այդ թվում՝ հրշեջներ և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։Հրշեջի խոսքով՝ միջադեպի և հետագա հրդեհաշիջման աշխատանքների հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բուժզննում են անցնում բժշկական հաստատություններում։ Բացի այդ, թեթև վնասվածքներ են ստացել վառելիքի ընկերության մի քանի աշխատակիցներ։Նիժնեկամսկի նավթային գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 11-իՊանամայի դատախազությունը հայտնել է, որ պայթյունից հետո հետաքննություն է սկսվել։ Գործը վարում է դատախազության սպանությունների քննության գծով ստորաբաժանումը, մասնագետները սկսել են տեխնիկական զննումներ իրականացնել, ապացույցներ հավաքել և վկաների հարցաքննել՝ տեղի ունեցածի պատճառը և հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար։
պանամա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Момент взрыва топливных цистерн в столице Панамы.
Sputnik Արմենիա
Момент взрыва топливных цистерн в столице Панамы.
2026-04-07T10:28+0400
true
PT0M38S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100710959_146:0:1079:700_1920x0_80_0_0_f8d2fed9e54d4ab82a3951985a5ce2ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, պանամա, պայթյուն, հրդեհ, видео
տեսանյութեր, տեսանյութ, պանամա, պայթյուն, հրդեհ, видео
Պանամայի մայրաքաղաքում վառելիքով ցիստեռններ են պայթել, կա զոհ. կադրեր
10:28 07.04.2026 (Թարմացված է: 12:10 07.04.2026) Ենթադրաբար, զոհվածը ընկերության աշխատակից է։
Պանամայի մայրաքաղաքի Լա Բոկա թաղամասում, որտեղ վառելիքի պարկ է գտնվում, հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել Panama Oil Terminals S.A. ընկերության օբյեկտների մոտակայքում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Ազգային հրշեջ ծառայությունը։
«Ցավոք, մեկ մարդ մահացել է, ենթադրաբար՝ ընկերության աշխատակից, որը փակված է մնացել հրդեհի և ցիստեռնի հետագա պայթյունի ժամանակ», –հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքերն են մեջբերված գերատեսչության Х սոցցանցի էջում։
Հրդեհը մարելու համար մոտ 75 մարդ է ներգրավվել, այդ թվում՝ հրշեջներ և այլ արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։
Հրշեջի խոսքով՝ միջադեպի և հետագա հրդեհաշիջման աշխատանքների հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, նրանք բուժզննում են անցնում բժշկական հաստատություններում։ Բացի այդ, թեթև վնասվածքներ են ստացել վառելիքի ընկերության մի քանի աշխատակիցներ։
Պանամայի դատախազությունը հայտնել է, որ պայթյունից հետո հետաքննություն է սկսվել։ Գործը վարում է դատախազության սպանությունների քննության գծով ստորաբաժանումը, մասնագետները սկսել են տեխնիկական զննումներ իրականացնել, ապացույցներ հավաքել և վկաների հարցաքննել՝ տեղի ունեցածի պատճառը և հնարավոր պատասխանատվությունը պարզելու համար։