https://arm.sputniknews.ru/20260407/navti-ardjunahanumic-minchev-aghb-ovkianvosum-kam-mi-shshi-patmutjuny-100719920.html
Նավթի արդյունահանումից մինչև աղբ օվկիանոսում, կամ մի շշի պատմությունը
Նավթի արդյունահանումից մինչև աղբ օվկիանոսում, կամ մի շշի պատմությունը
Sputnik Արմենիա
Շշի «օգտակար» կյանքը մեկ ժամից էլ պակաս է տևում՝ այն բացում են, մի քանի կում անում... ու մոռանում նրա մասին։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T15:03+0400
2026-04-07T15:03+0400
2026-04-07T15:03+0400
ինֆոգրաֆիկա
էկոլոգիա
շիշ
պլաստիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100726442_0:0:1411:795_1920x0_80_0_0_32634a37dafe11f02358f1e2631891c1.jpg
«Մի շշի կյանքը» սկսվում է կրակից և նավթից՝ խորը գետնի տակ, շատ ավելի շուտ, քան այն կդառնա մեկի առօրյա մասը։ Գործարանում այն ձևավորվում է րոպեների ընթացքում, կատարյալ ձև ստանում, լցվում ջրով և ուղարկվում աշխարհ։Այն հայտնվում է մարդու ձեռքում՝ սառը, հարմարավետ, գրեթե անտեսանելի։ Այն բացում են, մի քանի կում անում... ու մոռանում։Նրա ամբողջ «օգտակար» կյանքը մեկ ժամից էլ պակաս է տևում։ Բայց դրանից հետո շշի իրական պատմությունը նոր է սկսվում։Այդ մասնիկները թափանցում են ամենուր։ Ջուրը, որը խմում ենք։ Ձուկը, որը ուտում ենք։ Օդը, որը շնչում ենք։ Պլաստիկը դառնում է աշխարհի մի մասը, և մեր մի մասը։ Այն, ինչ ստեղծվել էր կարճատև հարմարության համար, լուռ սպառնալիքի է վերածվում, որը անհնար է պարզապես դեն նետել կամ մոռանալ։Մի շշի պատմությունը մեկ վայրկյանում կատարված ընտրության պատմություն է, որի հետևանքները ձգվում են դարեր շարունակ։ Եվ նման պատմությունները միլիարդավոր են։ Մոլորակը չի կարողանում պլաստիկից նույնքան արագ ազատվել, որքան մենք կարողանում ենք այն ստեղծել։ Եվ մինչև մենք չփոխենք մեր սովորությունները, յուրաքանչյուր նոր շիշ կրկին ու կրկին կգրի այս անվերջ, մտահոգիչ պատմությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100726442_107:0:1308:901_1920x0_80_0_0_a58ceda390b9b1d8f924c474c36ab65a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, էկոլոգիա, инфографика, շիշ, պլաստիկ
ինֆոգրաֆիկա, էկոլոգիա, инфографика, շիշ, պլաստիկ
Նավթի արդյունահանումից մինչև աղբ օվկիանոսում, կամ մի շշի պատմությունը
Շշի «օգտակար» կյանքը մեկ ժամից էլ պակաս է տևում՝ այն բացում են, մի քանի կում անում... ու մոռանում նրա մասին։
«Մի շշի կյանքը» սկսվում է կրակից և նավթից՝ խորը գետնի տակ, շատ ավելի շուտ, քան այն կդառնա մեկի առօրյա մասը։ Գործարանում այն ձևավորվում է րոպեների ընթացքում, կատարյալ ձև ստանում, լցվում ջրով և ուղարկվում աշխարհ։
Այն հայտնվում է մարդու ձեռքում՝ սառը, հարմարավետ, գրեթե անտեսանելի։ Այն բացում են, մի քանի կում անում... ու մոռանում։
Նրա ամբողջ «օգտակար» կյանքը մեկ ժամից էլ պակաս է տևում։ Բայց դրանից հետո շշի իրական պատմությունը նոր է սկսվում։
Ճամփեզրին կամ աղբամանը նետված շիշը տեսադաշտից դուրս է մնում, բայց չի անհետանում։ Քամին այն քշում–տանում է, անձրևը՝ լցնում հեղեղատարը, գետերը՝ ծով քշում։ Այնտեղ, ալիքների մեջ, այն կորցնում է ձևը, ճաքում, քայքայվում, բայց չի մահանում։ Անցնում են տարիներ, տասնամյակներ՝ այն դեռ այստեղ է, միայն թե արդեն ոչ միայնակ, այլ միլիոնավոր անտեսանելի մասնիկների տեսքով։
Այդ մասնիկները թափանցում են ամենուր։ Ջուրը, որը խմում ենք։ Ձուկը, որը ուտում ենք։ Օդը, որը շնչում ենք։ Պլաստիկը դառնում է աշխարհի մի մասը, և մեր մի մասը։ Այն, ինչ ստեղծվել էր կարճատև հարմարության համար, լուռ սպառնալիքի է վերածվում, որը անհնար է պարզապես դեն նետել կամ մոռանալ։
Մի շշի պատմությունը մեկ վայրկյանում կատարված ընտրության պատմություն է, որի հետևանքները ձգվում են դարեր շարունակ։ Եվ նման պատմությունները միլիարդավոր են։ Մոլորակը չի կարողանում պլաստիկից նույնքան արագ ազատվել, որքան մենք կարողանում ենք այն ստեղծել։ Եվ մինչև մենք չփոխենք մեր սովորությունները, յուրաքանչյուր նոր շիշ կրկին ու կրկին կգրի այս անվերջ, մտահոգիչ պատմությունը։