00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին մտահոգել է Դոնալդ Թրամփի սպառնալիքը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԱնտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2026
Բաժանորդագրվել
Գուտերեշը նշել է, թե որևէ ռազմական նպատակ չի կարող արդարացնել քաղաքացիական ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը կամ բնակչությանը տառապանք պատճառելը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներով։ Այս մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայտարարություններով, որոնք ենթադրում են, որ ամբողջ քաղաքացիական բնակչությունը կամ քաղաքակրթությունը կարող են կրել քաղաքական և ռազմական որոշումների հետևանքները: Չկա այնպիսի ռազմական նպատակ, որն արդարացնի քաղաքացիական ենթակառուցվածքների ամբողջական ոչնչացումը կամ քաղաքացիական բնակչությանը կանխամտածված տառապանք պատճառելը»,- ասել է Դյուժարիկը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
Գուտերեշը համոզված է, որ հակամարտություններն ավարտվում են այն ժամանակ, երբ առաջնորդներն ընտրում են երկխոսության ճանապարհը կործանման փոխարեն:
Նա կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը խաղաղ լուծում գտնելու համար։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0