https://arm.sputniknews.ru/20260407/ihpkn-amnin-ev-nra-dashnakicnerin-sparnacel-e-tarinervov-zrkel-navtic-ev-gazic-100735412.html
ԻՀՊԿ–ն ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին սպառնացել է տարիներով զրկել նավթից և գազից
ԻՀՊԿ–ն ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին սպառնացել է տարիներով զրկել նավթից և գազից
Sputnik Արմենիա
Կորպուսը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T16:48+0400
2026-04-07T16:48+0400
2026-04-07T16:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
նավթ
գազ
իսրայել
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99302826_0:0:960:540_1920x0_80_0_0_2e217715543c0938ed5569cd0180e9cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թեհրանը պատրաստ է հարվածներ հասցնել, որոնք դուրս կգան Մերձավոր Արևելքի սահմաններից և ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ԻՀՊԿ-ում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Խարկ կղզու վրա. ԶԼՄՀիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/1c/99302826_56:0:776:540_1920x0_80_0_0_700f97dde28e5ce103ee5a8e1bf09585.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավթ, գազ, իսրայել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, նավթ, գազ, իսրայել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ԻՀՊԿ–ն ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին սպառնացել է տարիներով զրկել նավթից և գազից
Կորպուսը հայտարարել է՝ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Թեհրանը պատրաստ է հարվածներ հասցնել, որոնք դուրս կգան Մերձավոր Արևելքի սահմաններից և ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Մենք այնպիսի աշխատանք կկատարենք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ենթակառուցվածքների հետ, որ նրանք տարիներ շարունակ կզրկվեն տարածաշրջանային նավթից և գազից։ Ամերիկայի տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար մենք մինչ օրս շատ զգույշ ենք եղել և թիրախներ ենք ընտրել նմանության հիման վրա (Իրանում հարվածի ենթարկվողների հետ. խմբ.), բայց այսուհետ այս հարցի վերաբերյալ բոլոր նկատառումները հանվում են», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ում հավելել են, որ եթե ԱՄՆ-ն հատի «կարմիր գծերը», Իրանի պատասխանը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: