https://arm.sputniknews.ru/20260407/hnaravvor-e-trampy-hetadzgi-harvatsnery-irani-energetik-objektneri-vra-zlm-100716479.html
Հնարավոր է` Թրամփը հետաձգի հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտների վրա. ԶԼՄ
Հնարավոր է` Թրամփը հետաձգի հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտների վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցը։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T11:50+0400
2026-04-07T11:50+0400
2026-04-07T11:53+0400
դոնալդ թրամփ
ամն
իսրայել
էլեկտրական ենթակայան
կամուրջ
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005399_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ba75d138833829f0437d5a9024419fd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին հարվածելու որոշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։Ավելի վաղ ամերիկացի առաջնորդն Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»։ Նա կոչ էր արել բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը` հակառակ դեպքում իրանցիներին խոստանալով, որ «կապրեն դժոխքում»։ Թեհրանը հայտարարել էր, որ վճռական պատասխան կտա, եթե Վաշինգտոնն իրականացնի իր սպառնալիքները։Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած նախատեսված հարվածները հետաձգելու հնարավորությանը՝ պաշտոնյան պորտալին տված մեկնաբանության մեջ թերահավատություն է հայտնել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ամն
իսրայել
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/13/99005399_341:0:3072:2048_1920x0_80_0_0_82910cdfc2c343a18e4477e4b1e84058.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ամն, իսրայել, էլեկտրական ենթակայան, կամուրջ, հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ, ամն, իսրայել, էլեկտրական ենթակայան, կամուրջ, հորմուզի նեղուց
Հնարավոր է` Թրամփը հետաձգի հարվածները Իրանի էներգետիկ օբյեկտների վրա. ԶԼՄ
11:50 07.04.2026 (Թարմացված է: 11:53 07.04.2026) Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»՝ կոչ անելով բացել Հորմուզի նեղուցը։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և էներգետիկ օբյեկտներին հարվածելու որոշումը։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդն Իրանին սպառնացել էր «կամուրջների և էլեկտրակայանների օրով»։ Նա կոչ էր արել բացել Հորմուզի նեղուցով երթևեկությունը` հակառակ դեպքում իրանցիներին խոստանալով, որ
«կապրեն դժոխքում»։ Թեհրանը հայտարարել էր, որ վճռական պատասխան կտա, եթե Վաշինգտոնն իրականացնի իր սպառնալիքները։
«Եթե նախագահը տեսնի, որ գործարքի հետ կապված առաջընթաց կա, նա, հավանաբար, կհետաձգի (հարվածները – խմբ.)», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած նախատեսված հարվածները հետաձգելու հնարավորությանը՝ պաշտոնյան պորտալին տված մեկնաբանության մեջ թերահավատություն է հայտնել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: