00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում

© Photo : press office of the Ministry of Finance of RAՎահե Հովհաննիսյանն ու Նիլակշի Սահա Սինհայը
Վահե Հովհաննիսյանն ու Նիլակշի Սահա Սինհայը - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2026
Բաժանորդագրվել
Զրուցակիներն անդրադարձել են տնտեսական համագործակցության ընդլայնմանը՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում։ Ինչպես հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Վահե Հովհաննիսյանն այս մասին խոսել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ հաղորդագրության` երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը։
«Հուշագիրը նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով»,- հայտնում են գերատեսչությունից։
Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:
Հանդիպման ընթացքում վերահաստատվել է երկու երկրների միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից է։
Երևանն ու Դելին խորացնում են քաղաքական փոխգործակցությունը. դեսպան
Լրահոս
0