https://arm.sputniknews.ru/20260407/baghdadum-arevangvats-amerikaci-lragrvoghuhin-azat-e-ardzakvel-shafaq-news-100744906.html
Բաղդադում առևանգված ամերիկացի լրագրողուհին ազատ է արձակվել. «Shafaq News»
Բաղդադում առևանգված ամերիկացի լրագրողուհին ազատ է արձակվել. «Shafaq News»
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորումը նրան պահում է Բաղդադից 64 կմ հեռավորության վրա: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T21:01+0400
2026-04-07T21:01+0400
2026-04-07T21:01+0400
իրաք
առևանգում
ամն
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100744299_0:144:1500:988_1920x0_80_0_0_85ff0694020d4ba12d5ab7dd05d4ef88.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իրաքում առևանգված ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն ազատ է արձակվել շիա «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորման կողմից, որը մեղադրվում է նրան առևանգելու մեջ: Լուրը հաղորդում է «Shafaq News»-ը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։Նշվում է, որ լրագրողուհին պետք է «անհապաղ լքի երկիրը»։Քիթլսոնին մարտի 31-ին առևանգել էին քաղաքացիական հագուստով չորս տղամարդ և տարել ավտոմեքենայով. նրանք ենթադրաբար տեղական զինված խմբավորման ներկայացուցիչներ էին: Լրագրողը համագործակցել է բազմաթիվ լրատվական գործակալությունների, ինչպես օրինակ՝ «Politico», «Foreign Policy» և «Al-Monitor» պարբերականների հետ։ Միջադեպից անմիջապես հետո ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները օպերատիվ կերպով համակարգել են իրենց գործողությունները պատանդի անվտանգությունն ապահովելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախապես զգուշացրել է Քիթլսոնին անվտանգության սպառնալիքների մասին և աշխատում է հնարավորինս շուտ հասնել նրա ազատ արձակմանը:Իրաքի իշխանությունները ենթադրում էին, որ լրագրողուհու առևանգումը կապված է խմբավորման՝ ամերիկյան հնարավոր ավիահարվածներից իր օբյեկտները պաշտպանելու փորձերի հետ:Երկար ժամանակ Քիթլսոնը լուսաբանել է Իրաքի զինված խմբավորումներին, Իրաքի-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներ:
իրաք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100744299_183:0:1500:988_1920x0_80_0_0_b9402346d972f42a74078f86d75ce1ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրաք, առևանգում, ամն, լրագրող
իրաք, առևանգում, ամն, լրագրող
Բաղդադում առևանգված ամերիկացի լրագրողուհին ազատ է արձակվել. «Shafaq News»
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորումը նրան պահում է Բաղդադից 64 կմ հեռավորության վրա:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Իրաքում առևանգված ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն ազատ է արձակվել շիա «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորման կողմից, որը մեղադրվում է նրան առևանգելու մեջ: Լուրը հաղորդում է «Shafaq News»-ը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։
Նշվում է, որ լրագրողուհին պետք է «անհապաղ լքի երկիրը»։
Քիթլսոնին մարտի 31-ին առևանգել էին քաղաքացիական հագուստով չորս տղամարդ և տարել ավտոմեքենայով. նրանք ենթադրաբար տեղական զինված խմբավորման ներկայացուցիչներ էին: Լրագրողը համագործակցել է բազմաթիվ լրատվական գործակալությունների, ինչպես օրինակ՝ «Politico», «Foreign Policy» և «Al-Monitor» պարբերականների հետ։ Միջադեպից անմիջապես հետո ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները օպերատիվ կերպով համակարգել են իրենց գործողությունները պատանդի անվտանգությունն ապահովելու համար: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նախապես զգուշացրել է Քիթլսոնին անվտանգության սպառնալիքների մասին և աշխատում է հնարավորինս շուտ հասնել նրա ազատ արձակմանը:
ԱՄՆ պետքարտուղարի գլոբալ հասարակայնության հետ կապերի գծով օգնական Դիլան Ջոնսոնը «X» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել. «Իրաքի իշխանությունները ձերբակալել են իրանամետ «Քաթաիբ Հզբոլլահ» խմբավորման հետ կապ ունեցող մարդու, որը ենթադրաբար ներգրավված է եղել առևանգմանը»:
Իրաքի իշխանությունները ենթադրում էին, որ լրագրողուհու առևանգումը կապված է խմբավորման՝ ամերիկյան հնարավոր ավիահարվածներից իր օբյեկտները պաշտպանելու փորձերի հետ:
Երկար ժամանակ Քիթլսոնը լուսաբանել է Իրաքի զինված խմբավորումներին, Իրաքի-ԱՄՆ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին վերաբերող թեմաներ: