https://arm.sputniknews.ru/20260407/apateghekatvutjun-e-pn-khvosnaky-herqel-e-hajk-sargsjani-hajtararutjunnery-100737091.html
Ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակը հերքել է Հայկ Սարգսյանի հայտարարությունները
Ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակը հերքել է Հայկ Սարգսյանի հայտարարությունները
Sputnik Արմենիա
Արամ Թորոսյանը հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններին շարքին: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T17:18+0400
2026-04-07T17:18+0400
2026-04-07T17:18+0400
հայկ սարգսյան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
արամ թորոսյան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_0:83:1600:983_1920x0_80_0_0_2767d7916689886453f16dc589a55275.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը, թե 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել: ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Սարգսյանի կողմից ներկայացված զորակոչի թվերին:Նա հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:Նշենք, որ Հայկ Սարգսյան ասել էր, որ զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ « Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %: Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»,- ընդգծել է Խոսնակը:Թորոսյանը եզրափակել է՝ ասելով, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է՝ պատասխանելով Սարգսյանի մեկ դիտարկմանը, թե զինվորները շաբաթական մեկ անգամ են լողանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/10/25358084_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f2e7ee6597caf42741d62ffe488d23f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, բանակ
հայկ սարգսյան, հհ պաշտպանության նախարարություն (պն), արամ թորոսյան, բանակ
Ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակը հերքել է Հայկ Սարգսյանի հայտարարությունները
Արամ Թորոսյանը հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններին շարքին:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը, թե 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում: Նա իր
ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:
«2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը »,- գրել է Թորոսյանը։
ՊՆ խոսնակն անդրադարձել է նաև Սարգսյանի կողմից ներկայացված զորակոչի թվերին:Նա հիշեցրել է, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:
Նշենք, որ Հայկ Սարգսյան ասել էր, որ
զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։
« Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %: Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ»,- ընդգծել է Խոսնակը:
Թորոսյանը եզրափակել է՝ ասելով, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է՝ պատասխանելով Սարգսյանի մեկ դիտարկմանը, թե զինվորները շաբաթական մեկ անգամ են լողանում։