https://arm.sputniknews.ru/20260407/amnn-u-israjely-hardzakvel-en-khark-kghzu-vra-zlm-100733124.html
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Խարկ կղզու վրա. ԶԼՄ
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Խարկ կղզու վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Այս կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T15:42+0400
2026-04-07T15:42+0400
2026-04-07T15:42+0400
ամն
իսրայել
կղզի
նավթ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99848987_0:127:2438:1498_1920x0_80_0_0_6dd1c1c89c51993eefa894f8f23c66bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա, որը Իրանի նավթային արտահանման գլխավոր հանգույցն է: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։«Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարկ կղզու վրա, մի քանի պայթյուն է որոտացել», - նշում է գործակալությունը:Լրատվամիջոցը չի հստակեցրել, թե Խարկի հատկապես որ օբյեկտներն են հարձակման ենթարկվել, սակայն Պարսից ծոցի հյուսիսային մասում տեղակայված այս կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99848987_135:0:2302:1625_1920x0_80_0_0_5bd0f4661afef46846e681fd33f29dd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, կղզի, նավթ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսրայել, կղզի, նավթ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Խարկ կղզու վրա. ԶԼՄ
Այս կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա, որը Իրանի նավթային արտահանման գլխավոր հանգույցն է: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
«Ամերիկա-սիոնիստական թշնամին մի քանի հարձակում է իրականացրել Խարկ կղզու վրա, մի քանի պայթյուն է որոտացել», - նշում է գործակալությունը:
Լրատվամիջոցը չի հստակեցրել, թե Խարկի հատկապես որ օբյեկտներն են հարձակման ենթարկվել, սակայն Պարսից ծոցի հյուսիսային մասում տեղակայված այս կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: