https://arm.sputniknews.ru/20260407/amnn-ev-israjely-hatel-en-iravakan-u-barvojakan-sahmannery-makum-irani-nerkajacucich-100748984.html
ԱՄՆ–ն ու Իսրայելը հատել են իրավական ու բարոյական սահմանները. ՄԱԿ–ում Իրանի ներկայացուցիչ
ԱՄՆ–ն ու Իսրայելը հատել են իրավական ու բարոյական սահմանները. ՄԱԿ–ում Իրանի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Իրավանին նշել է, որ Թրամփի հռետորաբանությունն անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T22:45+0400
2026-04-07T22:45+0400
2026-04-07T23:56+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746667_0:78:1500:922_1920x0_80_0_0_ea3a7258d48cc4d6005d6898befa9d74.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են Իրանի նկատմամբ իրավական, բարոյական և հումանիտար սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:Նրա խոսքով` հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար, մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։«Չինաստանն ու Ռուսաստանը փաստացի թույլ չտվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործվի որպես ագրեսիայի լեգիտիմացման գործիք` այդպիսով վճռականորեն դիրքավորվելով պատմության ճիշտ կողմում»,– ընդգծել է Իրավանին:Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746667_167:0:1500:1000_1920x0_80_0_0_a85a160fd15e01487937ab9aae0f7cf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ–ն ու Իսրայելը հատել են իրավական ու բարոյական սահմանները. ՄԱԿ–ում Իրանի ներկայացուցիչ
22:45 07.04.2026 (Թարմացված է: 23:56 07.04.2026) Իրավանին նշել է, որ Թրամփի հռետորաբանությունն անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են Իրանի նկատմամբ իրավական, բարոյական և հումանիտար սահմանները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
«Այս դաժան պատերազմի վերջին 39 օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են իրավական, բարոյական և հումանիտար բոլոր սահմանները: Հրադադարն ԱՄՆ-ին պետք է վերախմբավորելու և Իրանի դեմ հանցագործությունների շարունակմանը նախապատրաստվելու համար»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում:
Նրա խոսքով` հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար, մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։
«Չինաստանն ու Ռուսաստանը
փաստացի թույլ չտվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործվի որպես ագրեսիայի լեգիտիմացման գործիք` այդպիսով վճռականորեն դիրքավորվելով պատմության ճիշտ կողմում»,– ընդգծել է Իրավանին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը
հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: