00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրանսպորտային բարեփոխո՞ւմ, թե՞ վերադարձ անցյալին. Ավինյանի նոր հրահանգի ռիսկերը

© Sputnik / Aram NersesyanԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2026
Բաժանորդագրվել
Էդգար Գալստյանի խոսքով` Տիգրան Ավինյանի նոր հրահանգը կարող է հանգեցնել արհեստավարժ վարորդների արտահոսքի։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ուղեվարձի հավաքագրման վերահսկողության գործառույթը վարորդներին վերադարձնելը կարող է ոչ թե լուծել, այլ խորացնել համակարգային խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը` անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի այսօրվա հայտարարությանը։
© Sputnik / Aram NersesyanԷդգար Գալստյան
Эдгар Галстян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2026
Էդգար Գալստյան
Երևանի քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց` հավաքագրումից են կախված արտաժամյա աշխատանքի վճարումները, և չի կարող լինել մի իրավիճակ, երբ բոլոր աշխատակիցներին, վարորդներին նորմալ վճարում են բոլոր արտաժամյա աշխատանքների համար, և նրանք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես չեն աջակցում հավաքագրման պրոցեսին։
Ըստ Գալստյանի՝ որևէ պահանջ ներկայացնելուց առաջ քաղաքային իշխանությունը նախ պետք է լիարժեք լուծումներ առաջարկի։ Նրա գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունները փորձում են լուծել զուտ հետևանքները՝ անտեսելով հիմնական պատճառը։

«Մենք ամբողջությամբ հասարակական տրանսպորտը չենք բարեփոխել։ Ունենք հին տրոլեյբուսներ, ունենք դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ Չինաստանից նվիրաբերված ավտոբուսներ, որոնց ժամկետն անցել է, քանակն էլ քիչ է։ Ունենք հնամաշ վագոններով մետրոպոլիտեն։ Հետևաբար ինչքան էլ հսկիչների ինստիտուտը զարգացնենք, արդյունավետություն չենք ունենա, որովհետև քաղաքացին տեսնում է, որ դեռևս այդ բարեփոխումը չկա, և չի պատրաստվում վճարել»,- ասաց Գալստյանը։

Նախկին պաշտոնյայի խոսքով՝ անգամ հսկիչների ինստիտուտի ակտիվացումը չի կարող արդյունք տալ, քանի դեռ համակարգը ամբողջությամբ չի արդիականացվել։ Անդրադառնալով վարորդների վրա հսկողության գործառույթ դնելուն՝ Գալստյանը նախազգուշացրեց անվտանգության ռիսկերի մասին։ Նա հիշեցրեց, որ վարորդը, ի տարբերություն տեսուչի, երթևեկության անվտանգության անմիջական պատասխանատուն է և չպետք է շեղվի կենցաղային խոսակցություններով։
Նոր աղբավայր չենք կառուցում․ Ավինյանը պնդում է՝ աղբի վերամշակման գործարան է անհրաժեշտ
«Մեր քաղաքում փոսերը և մեքենաների քանակը հաշվի առնելով՝ վարորդի վրա այդպիսի ծանր գործ դնելն անվտանգության տեսանկյունից բավականին մտահոգիչ երևույթ է։ Ժամանակին բերեցինք խցիկներով ավտոբուսներ, որպեսզի վարորդի խուցն առանձնացված լինի, որևիցե մեկը չանհանգստացնի նրան։ Հիմա վարորդը խոսակցությունների մեջ է մտնելու, դա տեղափոխվելու է զրուցարանի մակարդակի, և ունենալու ենք հին, հետ ընկած երևույթով տրանսպորտ, որը բարեփոխման հետ կապ չունի. խորը ասիական մի քաղաքակրթության ենք վերադառնալու»,– ընդգծեց Գալստյանը։
Նա հավելեց, որ նման փոփոխությունը կարող է հանգեցնել ուղևորների և վարորդների միջև լարվածության, ինչն իր հերթին կազդի ընդհանուր մթնոլորտի վրա հանրային տրանսպորտում։ Փորձագետի կանխատեսմամբ` նման քայլը կարող է հանգեցնել նաև արհեստավարժ վարորդների արտահոսքի, որոնք պարզապես կնախընտրեն ազատման դիմում գրել՝ ավելորդ կոնֆլիկտներից խուսափելու համար։ Գալստյանը նաև կասկած հայտնեց քաղաքապետարանի որոշման իրավական հիմնավորվածության վերաբերյալ՝ նշելով, որ վարորդների նկատմամբ ֆինանսական սահմանափակումներ կիրառելը կարող է չհամապատասխանել աշխատանքային պայմանագրերին։
Փոսալցման աշխատանքների համար չկա հանգստյան օր, Զատիկ, Նոր տարի. Ավինյանը դժգոհ է տեմպից
Լրահոս
0