https://arm.sputniknews.ru/20260406/trampy-kartsum-e-vor-irani-pataskhany-bavarar-che-100708034.html
Թրամփը կարծում է, որ Իրանի պատասխանը բավարար չէ
Թրամփը կարծում է, որ Իրանի պատասխանը բավարար չէ
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ ռազմական գործողությունը: 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T21:08+0400
2026-04-06T21:08+0400
2026-04-06T21:09+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_0:0:1600:901_1920x0_80_0_0_f96fd356a72dda1b5addca218ea67afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին էական է, բայց դեռևս բավարար չէ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ իր պատասխանը Պակիստանին է ներկայացրել։ Թեհրանը 10 կետից բաղկացած պատասխանում մերժել է հրադադարի հնարավորությունը ՝ հայտարարելով մշտական հիմունքներով հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին:«Այն (Իրանի պատասխանը. խմբ.) բավականաչափ լավը չէ», – լրագրողներին ասել է Թրամփը:ԱՄՆ նախագահը նաև հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ շարունակվող ռազմական արշավը:«Հուսանք, որ դա կարող է արագ ավարտվել։ Բայց կրկին կան շատ այլընտրանքներ, մենք ունենք շատ այլընտրանքներ: Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, և նրանցից 15 տարի կպահանջվի քանդվածը վերակառուցելու համար։ Մենք կարող էինք հեռանալ հենց հիմա, սակայն ես ուզում եմ ավարտել դա։ Պատրա՞ստ եք: Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ», - ասել է Թրամփը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100501861_47:0:1470:1067_1920x0_80_0_0_f4ec22d63f165f7608f7478efa96377b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Թրամփը կարծում է, որ Իրանի պատասխանը բավարար չէ
21:08 06.04.2026 (Թարմացված է: 21:09 06.04.2026) ԱՄՆ նախագահը հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ ռազմական գործողությունը:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի առաջարկին էական է, բայց դեռևս բավարար չէ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատերազմի ավարտի վերաբերյալ իր պատասխանը Պակիստանին է ներկայացրել։ Թեհրանը 10 կետից բաղկացած պատասխանում մերժել է հրադադարի հնարավորությունը ՝ հայտարարելով մշտական հիմունքներով հակամարտությունը դադարեցնելու, ինչպես նաև պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին:
«Այն (Իրանի պատասխանը. խմբ.) բավականաչափ լավը չէ», – լրագրողներին ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հիմար է անվանել այն ամերիկացիներին, որոնք քննադատում են Իրանի դեմ շարունակվող ռազմական արշավը:
«Հուսանք, որ դա կարող է արագ ավարտվել։ Բայց կրկին կան շատ այլընտրանքներ, մենք ունենք շատ այլընտրանքներ: Մենք կարող ենք հեռանալ հենց հիմա, և նրանցից 15 տարի կպահանջվի քանդվածը վերակառուցելու համար։ Մենք կարող էինք հեռանալ հենց հիմա, սակայն ես ուզում եմ ավարտել դա։ Պատրա՞ստ եք: Իրանը չի կարող միջուկային զենք ստանալ», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: