https://arm.sputniknews.ru/20260406/radivolvogiakan-agheti-stvery-kakhvats-e-parsic-tsvoci-taratsashrjani-vra-rd-agn-hajtararutjuny-100708765.html
Ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
Ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
Sputnik Արմենիա
Մոսկվան կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T21:49+0400
2026-04-06T21:49+0400
2026-04-06T21:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
մերձավոր արևելք
ռուսաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_0:0:3037:1708_1920x0_80_0_0_16f2f24301dfdc72c2257edcd30c266d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կողմերը կոչ արել հրաժարվել սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։Նշվում է, որ հարվածները թիրախավորում եմ քաղաքացիական ենթակառուցվածքները, ՄԱԳԱՏԷ–ի պաշտպանության տակ գտնվող միջուկային օբյեկտները։ «Հատկապես մտահոգիչ են Բուշերի ատոմակայանի վրա կատարվող անխոհեմ հարձակումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի և Եվրասիայի հարակից մասերի վրա»,–ասված է հայտարարության մեջ։Գերատեսչությունից հիշեցրել են, որ այս հակամարտությունն արդեն խլել է հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր և հանգեցրել քաղաքացիական բնակչության տառապանքների։ Դպրոցներ, հիվանդանոցներ և համաշխարհային ժառանգության վայրեր են ավերվել։ Դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունները կրակի տակ են։Ընդգծել են, որ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորություններ դեռ կան. կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։«Կարևոր է կանխել այդ հնարավորությունների խաթարումը։ Մոսկվան պատրաստ է տրամադրել իր օգնությունը»,–ասված է հայտարարության մեջ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0d/36413494_74:0:2803:2047_1920x0_80_0_0_185d4e4e674b339c348c31400ee32ccf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք, ռուսաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն)
Ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի վրա. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը
21:49 06.04.2026 (Թարմացված է: 21:50 06.04.2026) Մոսկվան կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ ՌԴ ԱԳՆ–ն
հայտարարություն է տարածել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կողմերը կոչ արել հրաժարվել սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։
Նշվում է, որ հարվածները թիրախավորում եմ քաղաքացիական ենթակառուցվածքները, ՄԱԳԱՏԷ–ի պաշտպանության տակ գտնվող միջուկային օբյեկտները։ «Հատկապես մտահոգիչ են Բուշերի ատոմակայանի վրա կատարվող անխոհեմ հարձակումները, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի։ Չեռնոբիլից ավելի ավերիչ ռադիոլոգիական աղետի ստվերը կախված է Պարսից ծոցի տարածաշրջանի և Եվրասիայի հարակից մասերի վրա»,–ասված է հայտարարության մեջ։
Գերատեսչությունից հիշեցրել են, որ այս հակամարտությունն արդեն խլել է հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր և հանգեցրել քաղաքացիական բնակչության տառապանքների։ Դպրոցներ, հիվանդանոցներ և համաշխարհային ժառանգության վայրեր են ավերվել։ Դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունները կրակի տակ են։
«Վաշինգտոնի և Թել Ավիվի անօրինական և անպատասխանատու գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակն արագորեն վատթարանում է և սպառնում է լիովին դուրս գալ վերահսկողությունից։ Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,–ընդգծել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ընդգծել են, որ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման հնարավորություններ դեռ կան. կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների և վերջնագրերի լեզվից։
«Կարևոր է կանխել այդ հնարավորությունների խաթարումը։ Մոսկվան պատրաստ է տրամադրել իր օգնությունը»,–ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: