https://arm.sputniknews.ru/20260406/lukashenkvon-kartsum-e-vor-hapky-petq-e-shat-zgujsh-lini-hajastani-het-ir-ashkhatanqum-100687850.html
Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ–ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում
Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ–ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում
Sputnik Արմենիա
Հայաստանի հարցը քննարկվել է նաև Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T13:31+0400
2026-04-06T13:31+0400
2026-04-06T13:32+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92993594_0:0:2836:1595_1920x0_80_0_0_c2c3efe1a79e72cdf950e52d71bf02f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92993594_107:0:2836:2047_1920x0_80_0_0_6a03c9b98e63c2b0d4f19168cab1f8c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան
Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ–ը պետք է շատ զգույշ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում
13:31 06.04.2026 (Թարմացված է: 13:32 06.04.2026) Հայաստանի հարցը քննարկվել է նաև Լուկաշենկոյի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում։ Այս մասին գրում է BelTA գործակալությունը։
«Գիտեք, որ Հայաստանը, կարծես թե նույնիսկ չի էլ աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Պետք է շատ կոռեկտ լինել։ Հայաստանում այս առումով դժվար իրավիճակ է, հատկապես նախընտրական շրջանում։ Շատ դժվար իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ և նրբանկատ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում», – ասել է Բելառուսի առաջնորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին
հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։