https://arm.sputniknews.ru/20260406/irani-ihpk-hetakhuzutjan-ghekavary-zvohvel-e-amn-i-ev-israjeli-ajsorva-harvatsneri-hetevanqvov-100685581.html
ԱՄՆ–ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
ԱՄՆ–ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
Sputnik Արմենիա
Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T12:10+0400
2026-04-06T12:10+0400
2026-04-06T13:03+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
գեներալ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100684743_89:37:1170:645_1920x0_80_0_0_6590b36e83b54a30e1736acf8340fd29.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով:Tasnim գործակալության փոխանցմամբ՝ գեներալը ծառայել է անվտանգության ուժերում գրեթե 50 տարի և զգալի ներդրում է ունեցել Իրանի հետախուզական կազմակերպությունների զարգացման գործում։Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։ Նա փոխարինել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետևանքով զոհված Մոհամմադ Քազեմիին։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
գեներալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100684743_0:0:1138:853_1920x0_80_0_0_62228c7cf8ebfe94adc3d8623e661af5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, գեներալ, զոհ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, գեներալ, զոհ
ԱՄՆ–ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը
12:10 06.04.2026 (Թարմացված է: 13:03 06.04.2026) Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով:
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ գեներալը ծառայել է անվտանգության ուժերում գրեթե 50 տարի և զգալի ներդրում է ունեցել Իրանի հետախուզական կազմակերպությունների զարգացման գործում։
Խադեմին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը գլխավորել է անցյալ տարվա ամռանը։ Նա փոխարինել էր Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի հետևանքով զոհված Մոհամմադ Քազեմիին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: