https://arm.sputniknews.ru/20260406/ihpk-hetakhuzutjan-peti-spanutjuny-kapvats-e-amn-i-ev-israjeli-dzakhvoghumneri-het-khamenei-100709534.html
ԻՀՊԿ հետախուզության պետի սպանությունը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ. Խամենեի
ԻՀՊԿ հետախուզության պետի սպանությունը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ. Խամենեի
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T22:26+0400
2026-04-06T22:26+0400
2026-04-06T22:27+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ամն
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_0:27:801:477_1920x0_80_0_0_95cea71cd7416efcaa5e6e0365cb1e7c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/09/99628310_31:0:740:532_1920x0_80_0_0_fc35c5f8fcd4072636d4564b210d19a8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել
իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իսրայել
ԻՀՊԿ հետախուզության պետի սպանությունը կապված է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ. Խամենեի
22:26 06.04.2026 (Թարմացված է: 22:27 06.04.2026) ԻՀՊԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։
«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները (Իրանի զինված ուժերում՝ խմբ.)»,-ասված է Խադեմիի մահվան կապակցությամբ Խամենեիի ուղերձում։
Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: