https://arm.sputniknews.ru/20260406/harvatsner-tehranin-hajfajin-u-amn-i-bazajin-inch-iravitshak-e-merdzavvor-arevelqum-100678480.html
Հարվածներ Թեհրանին, Հայֆային ու ԱՄՆ-ի բազային. ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում
Հարվածներ Թեհրանին, Հայֆային ու ԱՄՆ-ի բազային. ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում
Sputnik Արմենիա
Գլխավոր հարցը մնում է Հորմուզի նեղուցը, որի լուծումից է կախված տարածաշրջանի անվտանգությունը։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T09:05+0400
2026-04-06T09:05+0400
2026-04-06T09:05+0400
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պատերազմ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100677490_0:324:1557:1200_1920x0_80_0_0_a90bdbfdad79d3e30f2e8d97e041533c.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ մեր ընտրանիում։Ինչպես գրում են իրանական ԶԼՄ-ները, այս գիշեր հարված է հասցվել Թեհրանում բնակելի տան ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա: Հարձակման ժամանակ պայթյուն է որոտացել նաև «Մեհրաբադ» օդանավակայանի շրջանում։Հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:«Լոգիստիկ կենտրոն Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքով և մի քանի հրթիռով, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել», - նշել է աղբյուրը։Իսրայելի պաշտպանության բանակը(ՑԱԽԱԼ) հայտարարել է Թեհրանի տարածքում թիրախների վրա հարձակումների նոր շարքի ավարտի մասին: Բացի այդ, նշվում է, որ իսրայելական բանակը հետ է մղել գիշերվա ընթացքում Իրանի երրորդ հրթիռային հարձակումը, Թել Ավիվի շրջանում կրկին օդային տագնապ է եղել, պայթյուններ են հնչել: Օդային տագնապ է ազդարարվել երկրի կենտրոնական մասի տասնյակ քաղաքներում։Կիրակի օրը Հայֆայի հրթիռակոծության հետևանքով ինը մարդ է տուժել:Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդները քննարկում են 45 օրով հնարավոր հրադադարի պայմանները՝ որպես հակամարտության կարգավորման երկաստիճան ծրագրի առաջին փուլ: Ըստ Axios-ի՝ հրադադարի առաջին փուլում տեղի կունենան վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ: Ընդ որում, հրադադարի ռեժիմը հետագայում կարող է երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ պահանջվի: Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
По меньшей мере 13 человек погибли в результате удара по жилому району к юго-востоку от Тегерана
Sputnik Արմենիա
По меньшей мере 13 человек погибли в результате удара по жилому району к юго-востоку от Тегерана
2026-04-06T09:05+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100677490_0:32:1557:1200_1920x0_80_0_0_77ca5d051b6ace71214784f2839ad3df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ամն, видео
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, պատերազմ, ամն, видео
Հարվածներ Թեհրանին, Հայֆային ու ԱՄՆ-ի բազային. ինչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում
Գլխավոր հարցը մնում է Հորմուզի նեղուցը, որի լուծումից է կախված տարածաշրջանի անվտանգությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ մեր ընտրանիում։
Ինչպես գրում են իրանական ԶԼՄ-ները, այս գիշեր հարված է հասցվել Թեհրանում բնակելի տան ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում ՝ 6 երեխա: Հարձակման ժամանակ պայթյուն է որոտացել նաև «Մեհրաբադ» օդանավակայանի շրջանում։
Հրթիռների և անօդաչուների հարվածների է ենթարկվել Բաղդադի միջազգային օդանավակայանից ոչ հեռու գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը:
«Լոգիստիկ կենտրոն Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան հարձակման է ենթարկվել երեք անօդաչու թռչող սարքով և մի քանի հրթիռով, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել», - նշել է աղբյուրը։
Իսրայելի պաշտպանության բանակը(ՑԱԽԱԼ) հայտարարել է Թեհրանի տարածքում թիրախների վրա հարձակումների նոր շարքի ավարտի մասին: Բացի այդ, նշվում է, որ իսրայելական բանակը հետ է մղել գիշերվա ընթացքում Իրանի երրորդ հրթիռային հարձակումը, Թել Ավիվի շրջանում կրկին օդային տագնապ է եղել, պայթյուններ են հնչել: Օդային տագնապ է ազդարարվել երկրի կենտրոնական մասի տասնյակ քաղաքներում։
Կիրակի օրը Հայֆայի հրթիռակոծության հետևանքով ինը մարդ է տուժել:
Axios պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ԱՄՆ-ը, Իրանը և տարածաշրջանի միջնորդները քննարկում են 45 օրով հնարավոր հրադադարի պայմանները՝ որպես հակամարտության կարգավորման երկաստիճան ծրագրի առաջին փուլ: Ըստ Axios-ի՝ հրադադարի առաջին փուլում տեղի կունենան վերջնական խաղաղության պայմանների քննարկումներ: Ընդ որում, հրադադարի ռեժիմը հետագայում կարող է երկարաձգվել, եթե կողմերին բանակցությունների համար ավելի շատ ժամանակ պահանջվի: Երկրորդ փուլը ենթադրում է պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագրի կնքում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: