https://arm.sputniknews.ru/20260406/erevanum-nakhatesvum-e-aprili-verjin-85-ha-tsaratunk-irakanacnel-100682658.html
Երևանում նախատեսվում է ապրիլի վերջին 8,5 հա ծառատունկ իրականացնել
Երևանում նախատեսվում է ապրիլի վերջին 8,5 հա ծառատունկ իրականացնել
Sputnik Արմենիա
Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, մինչ ծառատունկը, արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T11:04+0400
2026-04-06T11:04+0400
2026-04-06T11:04+0400
ծառատունկ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36870918_0:84:1600:984_1920x0_80_0_0_0166e7e00e20e62dcffe4c3c7ad32131.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարող 8,5 հա տարածքում ստեղծվում է նոր անտառաշերտ։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից։Նրա խոսքով՝ պայմանագիրը մինչև հոկտեմբերն է, բայց հիմնական մասն արվելու է ապրիլին, իսկ անհրաժեշտության դեպքում աշնանն էլ աշխատանքներ կարվեն։Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չզլացավ և իրենց քննադատողներին կրկին անգամ հիշեցրեց, որ 60 հա անտառածածկ տարածք է ավելացել մայրաքաղաքում իրենց պաշտոնվարման օրոք։ Հորդորեց նման ծրագրերից շատ խոսել, որպեսզի քննադառությունն ավելի քիչ լինի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/19/36870918_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8c3ee43d9a83929635432d3b9ee74a68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծառատունկ, երևան
Երևանում նախատեսվում է ապրիլի վերջին 8,5 հա ծառատունկ իրականացնել
Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում, մինչ ծառատունկը, արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարող 8,5 հա տարածքում ստեղծվում է նոր անտառաշերտ։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից։
«Նախատեսվում է շուրջ 10 հազար ծառ տնկել։ Մինչ այս պահը ջրավազանի, պոպմակայանի և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ են իրականացվել։ Ընթացիկ ամսվա վերջում ծառատունկ էլ ենք նախատեսում իրականացնել»,- ասաց Հայկազյանը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը մինչև հոկտեմբերն է, բայց հիմնական մասն արվելու է ապրիլին, իսկ անհրաժեշտության դեպքում աշնանն էլ աշխատանքներ կարվեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չզլացավ և իրենց քննադատողներին կրկին անգամ հիշեցրեց, որ 60 հա անտառածածկ տարածք է ավելացել մայրաքաղաքում իրենց պաշտոնվարման օրոք։ Հորդորեց նման ծրագրերից շատ խոսել, որպեսզի քննադառությունն ավելի քիչ լինի։