https://arm.sputniknews.ru/20260405/spitak-qaghaqum-shnamarter-anckacnelu-hamar-3-andz-berman-e-entarkvel-100667221.html
Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել
Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել
Sputnik Արմենիա
Համացանցում աղմկահարույց տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T13:58+0400
2026-04-05T13:58+0400
2026-04-05T14:19+0400
տեսանյութեր
շուն
«դինգո թիմ» հկ
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100667056_0:70:1201:745_1920x0_80_0_0_9a092e1f1c156394a6a7671d8cfe5499.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունը։Համացանցում աղմկահարույց տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Տեսանյութում շնամարտի կազմակերպիչ մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի լքեն տարածքը և չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է և խոստանում են դիմել ոստիկանություն։Ավելի վաղ «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը հայտնել էր, որ ինքը ևս եղել է շնամարտերի անցկացումը խոչընդոտած կենդանասերների շարքում։ Նրանք նախապես ահազանգ են ստացել և գնացել նշված հասցեով։ Նա նշել էր, որ կազմակերպիչները ձերբակալվել են, իսկ մասնակիցներից 30–ը բերման են ենթարկվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել
Sputnik Արմենիա
Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել
2026-04-05T13:58+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100667056_0:0:1201:900_1920x0_80_0_0_d02c93479d60c65f9208536e235d7947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, շուն, «դինգո թիմ» հկ, видео, հհ ոստիկանություն
տեսանյութեր, շուն, «դինգո թիմ» հկ, видео, հհ ոստիկանություն
Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել
13:58 05.04.2026 (Թարմացված է: 14:19 05.04.2026) Համացանցում աղմկահարույց տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Սպիտակ քաղաքում շնամարտեր անցկացնելու համար 3 անձ բերման է ենթարկվել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Համացանցում աղմկահարույց տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես են 4 կանայք փորձում խոչընդոտել Սպիտակ քաղաքում անցկացվող շնամարտերը։ Տեսանյութում շնամարտի կազմակերպիչ մի խումբ տղամարդիկ կանանց սպառնում են, հրում, որպեսզի լքեն տարածքը և չմիջամտեն։ Կանայք իրենց հերթին հայտարարում են, որ շնամարտերի անցկացումը քրեորեն պատժելի արարք է և խոստանում են դիմել ոստիկանություն։
«Միջադեպին անմիջապես արձագանքել են ՆԳՆ համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները: Նրանք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, խուլիգանության և ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալել և Քննչական կոմիտե են ներկայացրել 3 անձի: Բացի այդ, ՆԳՆ ոստիկանության բաժնի պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 8 շներ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Ավելի վաղ «Դինգո» թիմի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը
հայտնել էր, որ ինքը ևս եղել է շնամարտերի անցկացումը խոչընդոտած կենդանասերների շարքում։ Նրանք նախապես ահազանգ են ստացել և գնացել նշված հասցեով։ Նա նշել էր, որ կազմակերպիչները ձերբակալվել են, իսկ մասնակիցներից 30–ը բերման են ենթարկվել։