https://arm.sputniknews.ru/20260405/lavrvovn-u-araghchin-qnnarkel-en-irani-shurj-steghtsvats-iravitshaky-100675521.html
ԱՄՆ-ի`վերջնագրերի լեզվից հրաժարվելը կհանգեցնի լարվածության թուլացման. Լավրովը` Արաղչիին
ԱՄՆ-ի`վերջնագրերի լեզվից հրաժարվելը կհանգեցնի լարվածության թուլացման. Լավրովը` Արաղչիին
Sputnik Արմենիա
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և... 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T19:59+0400
2026-04-05T19:59+0400
2026-04-05T21:32+0400
սերգեյ լավրով
աբբաս արաղչի
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
ամն
«բուշեր» աէկ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041936_0:94:3106:1841_1920x0_80_0_0_9a1b670223a9af8ca3351d7602b5324c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik.Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային հուն վերադարձնել։Նրանք ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտպանության տակ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա անխոհեմ և անօրինական հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի կյանքին և առողջությանը սպառնալիքներ ստեղծելու և ամբողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկի անընդունելիությունը։Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու մահվան կապակցությամբ։Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99041936_244:0:2975:2048_1920x0_80_0_0_1ffc9019f6df50e4877a4a9419639ef4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, «բուշեր» աէկ, պատերազմ
սերգեյ լավրով, աբբաս արաղչի, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, ամն, «բուշեր» աէկ, պատերազմ
ԱՄՆ-ի`վերջնագրերի լեզվից հրաժարվելը կհանգեցնի լարվածության թուլացման. Լավրովը` Արաղչիին
19:59 05.04.2026 (Թարմացված է: 21:32 05.04.2026) Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik.Իրանական կողմի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմը հույս է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով մի շարք երկրների կողմից գործադրվող ջանքերը հաջող կլինեն, ինչը Միացյալ Նահանգներին կստիպի հրաժարվել վերջնագրերի լեզվից և իրավիճակը բանակցային հուն վերադարձնել։
Նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամը լուծելու քաղաքական և դիվանագիտական ջանքերը։
Նրանք ընդգծել են քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտպանության տակ գտնվող Բուշերի ատոմակայանի վրա անխոհեմ և անօրինական հարձակումները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի կյանքին և առողջությանը սպառնալիքներ ստեղծելու և ամբողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկի անընդունելիությունը։
Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու մահվան կապակցությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Իրանը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է Բուշերի տարածքի վրա հերթական հարվածի մասին, որտեղ գտնվում է ատոմային էլեկտրակայանը: Միջադեպի հետևանքով զոհվել է ԱԷԿ-ի անվտանգության մեկ աշխատակից, վնասվել է օբյեկտի տարածքում գտնվող շենքերից մեկը:
Նշենք, որ սա վերջին շաբաթների ընթացքում արդեն չորրորդ նման միջադեպն է։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: