https://arm.sputniknews.ru/20260405/kataghi-marter-iranum-amn-zu-n-gtel-ev-tarhanel-e-khvocvats-kvortsanichi-odachuin-100657774.html
Կատաղի մարտեր Իրանում. ԱՄՆ ԶՈւ-ն գտել և տարհանել է խոցված կործանիչի օդաչուին
Կատաղի մարտեր Իրանում. ԱՄՆ ԶՈւ-ն գտել և տարհանել է խոցված կործանիչի օդաչուին
Sputnik Արմենիա
Օդաչուին տարհանելու համար Միացյալ Նահանգները ստիպված է եղել օգտագործել հզորագույն ավիացիոն պաշտպանություն և իրագործել լայնածավալ բազմաժամյա փրկարարական... 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T09:49+0400
2026-04-05T09:49+0400
2026-04-05T10:52+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
ամն
օդաչու
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100655712_0:158:720:563_1920x0_80_0_0_e183db6e8925d0b241147b68ef1e35a2.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցիների կողմից խոցված F-15Eկործանիչի երկրորդ օդաչուն փրկվել է:Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 3-ին իրանցիները ամերիկյան կործանիչ են խոցել: Առաջին օդաչուն փրկվել էր և տարհանվել։ Երկրորդ օդաչուին որոնում էին։ԱՄՆ նախագահի խոսքով`օդաչուն վիրավորում է ստացել, բայց հիմա անվտանգության մեջ է։ԱՄՆ օդուժի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռի խոցումից հետո հետո օդաչուն հետապնդող իրանական ուժերից թաքնվել էր բլրի գագաթին։«Axios»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն անձամբ է հետևել օդաչուի տարհանմանը։Ինչպես լրատվամիջոցին հայտնել է պաշտոնական աղբյուրը, գործողությունն իրականացրել է կոմանդոսների (ամերիկյան հատուկ նշանակության ջոկատ) ստորաբաժանումը:ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդաչուին փրկելու համար կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում:ԱՄՆ նախագահը մեկնաբանել է գործողության ավարտը՝ սոցցանցերում գրելով՝ «Աստված օրհնի Ամերիկան»։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В сети появились кадры столкновения между поисково-спасательными группами ВВС США и КСИР
Sputnik Արմենիա
В сети появились кадры столкновения между поисково-спасательными группами ВВС США и КСИР
2026-04-05T09:49+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100655712_0:90:720:630_1920x0_80_0_0_6c8cedbe09fe4626a9f87a851ad34378.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, օդաչու, պատերազմ
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ամն, օդաչու, պատերազմ
Կատաղի մարտեր Իրանում. ԱՄՆ ԶՈւ-ն գտել և տարհանել է խոցված կործանիչի օդաչուին
09:49 05.04.2026 (Թարմացված է: 10:52 05.04.2026) Օդաչուին տարհանելու համար Միացյալ Նահանգները ստիպված է եղել օգտագործել հզորագույն ավիացիոն պաշտպանություն և իրագործել լայնածավալ բազմաժամյա փրկարարական գործողություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցիների կողմից խոցված F-15Eկործանիչի երկրորդ օդաչուն փրկվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 3-ին իրանցիները ամերիկյան կործանիչ են խոցել: Առաջին օդաչուն փրկվել էր և տարհանվել։ Երկրորդ օդաչուին որոնում էին։
«Սիրելի ամերիկացիներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում Միացյալ Նահանգների զինված ուժերն իրականացրել են ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկը մեր անձնակազմի հրաշալի անդամներից մեկի համար, որը նաև շատ հարգված գնդապետ է, և ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ նա այժմ անվտանգության մեջ է»,-գրել է Թրամփը «Social Truth սոցցանցում»:
ԱՄՆ նախագահի խոսքով`օդաչուն վիրավորում է ստացել, բայց հիմա անվտանգության մեջ է։
ԱՄՆ օդուժի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռի խոցումից հետո հետո օդաչուն հետապնդող իրանական ուժերից թաքնվել էր բլրի գագաթին։
«Axios»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահն անձամբ է հետևել օդաչուի տարհանմանը։
Ինչպես լրատվամիջոցին հայտնել է պաշտոնական աղբյուրը, գործողությունն իրականացրել է կոմանդոսների (ամերիկյան հատուկ նշանակության ջոկատ) ստորաբաժանումը:
Օդաչուին տարհանելու համար ստիպված են եղել գործարկել հզորագույն ավիացիոն պաշտպանություն և իրագործել լայնածավալ բազմաժամյա փրկարարական գործողություն։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օդաչուին փրկելու համար կատաղի մարտեր են ընթացել Իրանի հարավ-արևմուտքում:
ԱՄՆ նախագահը մեկնաբանել է գործողության ավարտը՝ սոցցանցերում գրելով՝ «Աստված օրհնի Ամերիկան»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: