https://arm.sputniknews.ru/20260405/hhum-tavari-msi-pakasurdi-pattshary-anasunneri-anverahskeli-artahanumn-e-pvordzaget-100613913.html
ՀՀ–ում տավարի մսի պակասուրդի պատճառը անասունների անվերահսկելի արտահանումն է. փորձագետ
ՀՀ–ում տավարի մսի պակասուրդի պատճառը անասունների անվերահսկելի արտահանումն է. փորձագետ
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Հայաստանից մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, մինչդեռ հանրապետությունն առանց այդ էլ մսամթերքի մասով ինքնաբավ չէ։ Ուստի եթե... 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T13:23+0400
2026-04-05T13:23+0400
2026-04-05T13:49+0400
հայաստան
միս
արտահանում
աշոտ կարապետյան
սպանդանոց
գին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47993479_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c18a9021ef32dd8f26d80c72864d155.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում տավարի մսի պակասուրդն առաջացել է անասունների անվերահսկելի արտահանման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի «Միս և կեր արտադրողների ասոցիացիայի» նախագահ Աշոտ Կարապետյանը։Նրա խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանից արտահանվել է մի քանի տասնյակ հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչի հետևանքով միսն անխուսափելիորեն թանկանում է։ Իհարկե, նաև տոհմային անասուններ են ներկրվում ՀՀ, բայց ավելի փոքր ծավալներով։ Կարապետյանի խոսքով՝ մսի արդյունաբերության մյուս ճյուղերը (խոզաբուծական տնտեսություններն ու թռչնաֆաբրիկաները) նույնպես չեն կարողանում այնքան ավելացնել ծավալները, որպեսզի ծածկեն տավարի մսի պակասը։Տավարի մսի գինը զգալի բարձրացել է. ֆերմերները և պատասխանատուները խոսել են պատճառների մասինԱվանդաբար Հայաստանը կենդանի ոչխարներ է արտահանում Իրան և Մերձավոր Արևելքի այլ երկրներ, սակայն վերջին մի քանի տարիներին երկրից սկսել են նաև խոշոր եղջերավոր անասուններ արտահանել Իրաքյան Քրդստան։Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին այդ ծավալներն այնքան են աճել, որ Հայաստանում տեղական միսը սկսել է չբավականացնել։ Արտահանման սահմանափակման կամ քվոտավորման որևէ մեխանիզմ (պարենային անվտանգության ապահովման համար) Հայաստանում չկա։ Եթե հիմա չսահմանվեն, կարող է կրկնվել Սևանա լճի խեցգետինների պատմությունը. մի քանի տարի դրանք անվերահսկելի կերպով արտահանվեցին՝ սպառելով պաշարները և խնդիրներ առաջացնելով լճի էկոհամակարգում։ Այս անգամ խնդիրը կարող է սպառնալ ամբողջ բնակչությանը. մասնագետի խոսքով՝ մարդիկ ստիպված կլինեն միսը գնել շատ ավելի թանկ, քան հիմա։Նրա խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչները (սպանդանոցներ, մսի կոմբինատներ, կեր արտադրողներ) մի քանի անգամ հավաքվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում՝ պահանջելով արգելել կամ սահմանափակել անասունների արտահանումը, սակայն արդյունքի չեն հասել։«Հիմա ուզում ենք դիմել էկոնոմիկայի նախարարություն»,-հավելեց մեր զրուցակիցը։Վերջին 5 տարում Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կտրուկ աճել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչև 2021 թվականը կազմել է տարեկան 2 հազար տոննայից պակաս, 2021-ին՝ գրեթե 5,9 հազար, 2022-ին՝ 3,9 հազարից մի փոքր շատ։ 2024 թվականին այս ցուցանիշը հասել է գրեթե 6,5 հազար տոննայի։ Ծավալները գլխաքանակի հաշվարկով չեն նշվում, սակայն հաշվի առնելով կովի միջին քաշը՝ դրանք կարող են կազմել 10-ից 13 հազար գլուխ։ 2025-ին արտահանումը կրկին նվազել է՝ հասնելով 1 150 տոննայի (2–2,5 հազար գլուխ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/09/47993479_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c4b55f2b5a70f71c0f3cb9f0379d7d6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, միս, արտահանում, աշոտ կարապետյան, սպանդանոց, գին
հայաստան, միս, արտահանում, աշոտ կարապետյան, սպանդանոց, գին
ՀՀ–ում տավարի մսի պակասուրդի պատճառը անասունների անվերահսկելի արտահանումն է. փորձագետ
13:23 05.04.2026 (Թարմացված է: 13:49 05.04.2026) Վերջին տարիներին Հայաստանից մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, մինչդեռ հանրապետությունն առանց այդ էլ մսամթերքի մասով ինքնաբավ չէ։ Ուստի եթե հիմա սահմանափակումներ չմտցվեն, կարող է մսի պակաս առաջանալ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում տավարի մսի պակասուրդն առաջացել է անասունների անվերահսկելի արտահանման պատճառով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի «Միս և կեր արտադրողների ասոցիացիայի» նախագահ Աշոտ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին
Հայաստանից արտահանվել է մի քանի տասնյակ հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչի հետևանքով միսն անխուսափելիորեն թանկանում է։ Իհարկե, նաև տոհմային անասուններ են ներկրվում ՀՀ, բայց ավելի փոքր ծավալներով։ Կարապետյանի խոսքով՝ մսի արդյունաբերության մյուս ճյուղերը (խոզաբուծական տնտեսություններն ու թռչնաֆաբրիկաները) նույնպես չեն կարողանում այնքան ավելացնել ծավալները, որպեսզի ծածկեն տավարի մսի պակասը։
Ավանդաբար Հայաստանը կենդանի ոչխարներ է արտահանում Իրան և Մերձավոր Արևելքի այլ երկրներ, սակայն վերջին մի քանի տարիներին երկրից սկսել են նաև խոշոր եղջերավոր անասուններ արտահանել Իրաքյան Քրդստան։
Կարապետյանի խոսքով՝ վերջին տարիներին այդ ծավալներն այնքան են աճել, որ Հայաստանում տեղական միսը սկսել է չբավականացնել։ Արտահանման սահմանափակման կամ քվոտավորման որևէ մեխանիզմ (պարենային անվտանգության ապահովման համար) Հայաստանում չկա։ Եթե հիմա չսահմանվեն, կարող է կրկնվել Սևանա լճի խեցգետինների պատմությունը. մի քանի տարի դրանք անվերահսկելի կերպով արտահանվեցին՝ սպառելով պաշարները և խնդիրներ առաջացնելով լճի էկոհամակարգում։ Այս անգամ խնդիրը կարող է սպառնալ ամբողջ բնակչությանը. մասնագետի խոսքով՝ մարդիկ ստիպված կլինեն միսը գնել շատ ավելի թանկ, քան հիմա։
«Եթե մենք անասնաբուծության ավելցուկ ունենայինք, խնդրեմ, թող արտահանեին, բայց մենք ինքներս պակասուրդ ունենք։ Մարզերի սպանդանոցներում ինձ ասում էին, որ նախկինում ֆերմերներն իրենք էին կովերին բերում, իսկ հիմա և՛ իրենք, և՛ քաղաքներից եկած առևտրականներն են մարզերում միս փնտրում։ Որովհետև մի քանի մասնավոր անձինք անասունը վերավաճառում են արտասահմանում, և ոչ ոք նրանց չի կանգնեցնում»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ոլորտի ներկայացուցիչները (սպանդանոցներ, մսի կոմբինատներ, կեր արտադրողներ) մի քանի անգամ հավաքվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում՝ պահանջելով արգելել կամ սահմանափակել անասունների արտահանումը, սակայն արդյունքի չեն հասել։
«Հիմա ուզում ենք դիմել էկոնոմիկայի նախարարություն»,-հավելեց մեր զրուցակիցը։
Վերջին 5 տարում Հայաստանից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կտրուկ աճել է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչև 2021 թվականը կազմել է տարեկան 2 հազար տոննայից պակաս, 2021-ին՝ գրեթե 5,9 հազար, 2022-ին՝ 3,9 հազարից մի փոքր շատ։ 2024 թվականին այս ցուցանիշը հասել է գրեթե 6,5 հազար տոննայի։ Ծավալները գլխաքանակի հաշվարկով չեն նշվում, սակայն հաշվի առնելով կովի միջին քաշը՝ դրանք կարող են կազմել 10-ից 13 հազար գլուխ։ 2025-ին արտահանումը կրկին նվազել է՝ հասնելով 1 150 տոննայի (2–2,5 հազար գլուխ)։