00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհում սա միակ հաղթանակն է, որ բոլորինն է, պարտվողներ չկան. տեր Եսային` Հարության մասին

Բաժանորդագրվել
Այսօր Ամենայն հայոց կաթողիոկոսի ամպհովանին տանում էին իրավաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Քրիստոսի հրաշափառ հարությունը մեզ համար հաղթանակի և մեր անխափան ընթացքի խորհուրդն է, քանզի Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ հաստատեց, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքին է։ Այս մասին Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Քրիստոսի Հարության խորհուրդը մեզ առաջնորդում է մեր կյանքը լիարժեք և իմաստավորված ապրելու՝ աստվածային սիրով և օրհնությամբ։ Հարությամբ Քրիստոսը հայտարարեց, որ ինքը հաղթեց աշխարհին, և հաղթեց մահվանը։ Նշանակում է, որ այս հաղթանակը բոլորինս է։ Աշխարհում սա միակ հաղթանակն է մահվան նկատմամբ, չարի նկատմամբ։ Միակ հաղթանակն է, որը միաժամանակ ուրախություն, մխիթարություն է պարգևում բոլորին»,–ասաց տեր Եսային։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ օրեր են ապրում և ինչ փորձությունների ու դժվարությունների միջով անցնում, շատ կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները, որոնք չեն փոփոխվում։
«Քրիստոնեությունը միշտ էլ այդ հաղթական կրոնն է և յուրաքանչյուր հավատացյալի պարգևում է այդ հաղթանակը՝ Քրիստոսի հաղթանակը։ Մեր կյանքի ընթացքում բոլորս էլ պայքարում ենք դժվարությունները հաղթահարելու համար, որում մեզ օգնում է Աստծո նկատմամբ ունեցած հավատքն ու հավատարմությունը»,–ասաց տեր Եսային։
Հավելենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Վաղ առավոտից Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը բազմամարդ է։ Նաև մեծ թվով օտարերկրացիներ են եկել՝ տեսնելու, թե ինչպես է առաջին քրիստոնյա երկիրը տոնում Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։
Եկեղեցական թափորը Վեհարանից շարժվեց դեպի Մայր տաճար։ Ամպհովանակիրները ուղեկցում են Վեհափառ հայրապետին։
Այսօր Ամենայն հայոց կաթողիոկոսի ամպհովանին տանում էին իրավաբաններ Արա Զոհրաբյանը, Երեմ Սարգսյանը, Արա Ղազարյանը և բժիշկ Արթուր Գրաբսկին։
Երբ արարողությունը նախագահում է Ամենայն հայոց հայրապետը եկեղեցական թափորի մաս է կազմում ամպհովանին, որը տանելու պատվին են արժանանում եկեղեցու կյանքում իրենց ավանդն ու նպաստը բերած արժանավոր հայորդիք։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի․ Հայ առաքելական եկեղեցին նշում է սուրբ Զատիկը
Լրահոս
0