https://arm.sputniknews.ru/20260405/mvoskvan-cankanum-e-vor-gharabaghi-harcy-qnnarkelis-rd-in-hghumner-chlinen-peskvov-100667351.html
Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ՌԴ-ին հղումներ չլինեն. Պեսկով
Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ՌԴ-ին հղումներ չլինեն. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից, Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի: 05.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-05T14:20+0400
2026-04-05T14:20+0400
2026-04-05T14:21+0400
դմիտրի պեսկով
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_0:8:3071:1735_1920x0_80_0_0_096283cc4a90b8a300e408622e532d60.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղում չլինի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից:«Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործընթացին կոռեկտ չէր լինի, քանի որ խնդիրը մտել էր ներադրբեջանական հարթություն։ Պուտինը նաև հստակեցրել է, որ գնահատական չի տալիս՝ Ղարաբաղի վերամիավորման հարցին, եթե այն Ադրբեջանի մաս համարենք` լավ է, թե վատ: Սակայն նա կարծում է, որ խաղաղ կյանքը կազմակերպելու տեսանկյունից դա երևի իմաստ ուներ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը պատասխանել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_53dcbaaee1759848a7a6f0d8e493f8ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան
Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ՌԴ-ին հղումներ չլինեն. Պեսկով
14:20 05.04.2026 (Թարմացված է: 14:21 05.04.2026) ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից, Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի:
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղում չլինի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը և Ռուսաստանը՝ այն է, որ քննարկելով այդ հարցը, ավելորդ անգամ հղումներ չլինեն մեզ», – ասել է Պեսկովը «Վեստի» հաղարդաշարի լրագրող Պավել Զարուբինին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղարաբաղի պատկանելության մասին որոշումը կայացվել է Հայաստանի իշխանությունների կողմից:
«Ռուսաստանն այստեղ բացարձակապես կապ չունի», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած
հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործընթացին կոռեկտ չէր լինի, քանի որ խնդիրը մտել էր ներադրբեջանական հարթություն։ Պուտինը նաև հստակեցրել է, որ գնահատական չի տալիս՝ Ղարաբաղի վերամիավորման հարցին, եթե այն Ադրբեջանի մաս համարենք` լավ է, թե վատ: Սակայն նա կարծում է, որ խաղաղ կյանքը կազմակերպելու տեսանկյունից դա երևի իմաստ ուներ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը պատասխանել է, որ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակավ խոսել է այդ մասին»: