https://arm.sputniknews.ru/20260404/ukrainaji-zui-gisherajin-grvohnery-taganrvogi-ev-tvoljatii-vra-ka-zvoh-vnasvel-e-bernanav-100620625.html
Ուկրաինայի ԶՈւ–ի գիշերային գրոհները Տագանրոգի և Տոլյատիի վրա. կա զոհ, վնասվել է բեռնանավ
Ուկրաինայի ԶՈւ–ի գիշերային գրոհները Տագանրոգի և Տոլյատիի վրա. կա զոհ, վնասվել է բեռնանավ
Sputnik Արմենիա
ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ռուսական մարզերի վրա ոչնչացրել են 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T10:40+0400
2026-04-04T10:40+0400
2026-04-04T11:16+0400
սամարա
անօդաչու թռչող սարք (աթս)
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
մարզպետ
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
տագանրոգ
դոնի ռոստով
ռոստովի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100619427_0:345:3028:2048_1920x0_80_0_0_c0fa4058e655bfa1a7e6c059d2a3a25a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ օտարերկրացի, տուժել են Ռոստովի մարզի վրա օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:Մարզպետը հստակեցրել է, որ նրանք լուրջ վնասվածքներ են ստացել, երեքը գտնվում են ծանր վիճակում:Տագանրոգի ծոցի ջրային տարածքում ԱԹՍ-ի բեկորներով վնասվել է օտարերկրյա պետության դրոշի տակ գտնվող բեռնանավը, առաջացած հրդեհը մեկուսացվել է: Նավը գտնվել է առափնյա գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։Բացի այդ, Տագանրոգի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է կոմերցիոն ենթակառուցվածքը, մարդիկ տարհանվել են։Սլյուսարը հավելել է, որ ՀՕՊ-ը անօդաչու թռչող սարքեր է խոցել Ազովի ծովի Տագանրոգի ծոցի ջրային տարածքում, Չերտկովսկի և Շոլոխովսկի շրջաններում:Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարվածել են Խերսոնի մարզի տներին և դպրոցին. մարզպետԱԹՍ-ները հարձակվել են նաև Տոլյատիի վրա. վիրավորվել է քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի աշխատակիցը։Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի տանիք։Վնասված տան մոտ օպերատիվ ծառայություններ են աշխատում։ Վնասը հասցվել է տանիքին, սակայն մի քանի բնակարաններում ապակիներ են կոտրվել։Բնակիչներին առաջարկել են գնալ ժամանակավոր տեղավորման կետեր։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
սամարա
տագանրոգ
դոնի ռոստով
ռոստովի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100619427_70:0:2801:2048_1920x0_80_0_0_f4a4d3ed5a2be29bc0b7e1603324509a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամարա, անօդաչու թռչող սարք (աթս), մարզպետ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տագանրոգ, դոնի ռոստով, ռոստովի մարզ
սամարա, անօդաչու թռչող սարք (աթս), մարզպետ, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տագանրոգ, դոնի ռոստով, ռոստովի մարզ
Ուկրաինայի ԶՈւ–ի գիշերային գրոհները Տագանրոգի և Տոլյատիի վրա. կա զոհ, վնասվել է բեռնանավ
10:40 04.04.2026 (Թարմացված է: 11:16 04.04.2026) ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ռուսական մարզերի վրա ոչնչացրել են 85 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ օտարերկրացի, տուժել են Ռոստովի մարզի վրա օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
«Տագանրոգում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ տուժել․ Տագանրոգի երեք բնակիչ և օտարերկրյա պետության մեկ քաղաքացի», – գրել է նա MAX-ում:
Մարզպետը հստակեցրել է, որ նրանք լուրջ վնասվածքներ են ստացել, երեքը գտնվում են ծանր վիճակում:
Տագանրոգի ծոցի ջրային տարածքում ԱԹՍ-ի բեկորներով վնասվել է օտարերկրյա պետության դրոշի տակ գտնվող բեռնանավը, առաջացած հրդեհը մեկուսացվել է: Նավը գտնվել է առափնյա գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Բացի այդ, Տագանրոգի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է կոմերցիոն ենթակառուցվածքը, մարդիկ տարհանվել են։
Սլյուսարը հավելել է, որ ՀՕՊ-ը անօդաչու թռչող սարքեր է խոցել Ազովի ծովի Տագանրոգի ծոցի ջրային տարածքում, Չերտկովսկի և Շոլոխովսկի շրջաններում:
ԱԹՍ-ները հարձակվել են նաև Տոլյատիի վրա. վիրավորվել է քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի աշխատակիցը։
Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի տանիք։
Վնասված տան մոտ օպերատիվ ծառայություններ են աշխատում։ Վնասը հասցվել է տանիքին, սակայն մի քանի բնակարաններում ապակիներ են կոտրվել։
Բնակիչներին առաջարկել են գնալ ժամանակավոր տեղավորման կետեր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։