00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը մերժել է 48–ժամյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ–ի առաջարկը. Fars

© AP Photo / Iranian Defense MinistryЗапуск ракеты Khorramshahr-4 в Иране
Запуск ракеты Khorramshahr-4 в Иране - Sputnik Արմենիա, 1920, 04.04.2026
Բաժանորդագրվել
Առաջարկը ներկայացվել է «ԱՄՆ զինված ուժերի լուրջ խնդիրների պատճառով, որոնք առաջացել են Իրանի ռազմական ներուժի սխալ գնահատման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանը մերժել է ԱՄՆ–ի առաջարկը կարճաժամկետ հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ապրիլի 2–ին ԱՄՆ-ն բարեկամ երկրի միջոցով առաջարկել է 48-ժամյա հրադադար։

«Իրանի պատասխանն այս առաջարկին տրվել է ոչ թե գրավոր, այլ մարտադաշտում՝ շարունակելով ծանր հարձակումները», – նշել է աղբյուրը։

Fars-ը նաև նշում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերը ակտիվացել են այն բանից հետո, երբ Իրանը հարվածել է Քուվեյթի Բուբիյան կղզում գտնվող ամերիկյան ռազմական պահեստին։
Նախկինում The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Պակիստանի գլխավորությամբ միջնորդների կողմից հրադադարի հասնելու ջանքերը փակուղի են մտել։
Հրատարակության տվյալներով՝ Թեհրանը հրաժարվում է առաջիկա օրերին Իսլամաբադում հանդիպել ամերիկացի ներկայացուցիչների հետ և Վաշինգտոնի պահանջները համարում է անընդունելի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կոչ է արել միջազգային հանրությանը պարզել, թե ով է իրականում կողմնակից երկխոսությանը՝ Իրա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին վերսկսել է սպառնալիքները՝ «իրանական նոր իշխանություններից» պահանջելով անհապաղ գործողություններ և սպառնալով նոր հարվածներ հասցնել երկրի ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0